486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
2008 թ.-ի ապրիլին Երևանում առաջին անգամ կկայանա կոմիքսների երիտասարդ նկարիչների մրցույթ
14:19
07 Հունվարի 2008

Այս տարվա ապրիլին Երևանում առաջին անգամ տեղի կունենա կոմիքսների երիտասարդ նկարիչների մրցույթ: Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց համահիմնադիր և Հայաստանում Կոմիքսների զարգացման ֆրանսիական ասոցիացիայի ներկայացուցիչ Տիգրան Մանգասարյանը, այս միջոցառումը նախապատրաստական քայլ է 2008 թ.-ի հոկտեմբերին Երևանում կայանալիք Կոմիքսների փառատոնի։

  «Մրցույթի նախօրեին կկազմակերպվի այս ժանրի երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, և մրցույթին կորոշվեն հաղթողները», - ասաց նա։

Մանգասարյանի խոսքերով, մրցույթի կազմակերպիչներից և նախաձեռնողներից մեկը Հայաստանի մշակույթի նախարարությունն է։

«Այս միջոցառումը նպատակ ունի ակտիվացնել Հայաստանում կոմիքսների ուղղությունը», - ընդգծեց նա։

Այս առնչությամբ Մանգասարյանը ավելացրեց նաև, որ նախնական տվյալներով՝ մրցույթին կարող են մասնակցել 20-30 մարդ, որոնք հետագայում կդառնան Կոմիքսների հայկական առաջին փառատոնի մասնակիցները։

Հայաստանում Կոմիքսների փառատոնի կազմակերպիչներն են Չոբանյանի ինստիտուտը՝ Կովկասի, Թուրքիայի և Մերձավոր Արևելքի խնդիրների ռազմավարական հետազոտման անկախ գիտական կենտրոնը, ինչպես նաև Կոմիքսների և պատկերների Ֆրանսիայի ազգային կենտրոնը՝ Ֆրանսիայի և Հայաստանի արտգործնախարարների աջակցությամբ, ինչպես նաև Հայաստանի մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ։

Հայաստանում նմանատիպ միջոցառման անցկացման գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ 2006 թ.-ի հոկտեմբերի սկզբին Սիջեստ հրատարակչությունը հայերեն լեզվով լույս ընծայեց համաշխարհային ճանաչում ունեցող կոմիքսների հերոս Տանտանի (Tintin) արկածների մասին կոմիքսների հավաքածուն։

 Կոմիքսների ստեղծման գեղանկարչական ուղղությունը լայն տարածում ունի ողջ աշխարհում։ Մասնավորապես, իրենց պրոֆեսիոնալ կարիերան կոմիքսներին են նվիրել բազմաթիվ նկարիչներ Ֆրանսիայում (կոմիքսների ֆրանսիական անվանումը՝ band desine), ԱՄՆ-ում (graphic novel), Իտալիայում (fumetti), Իսպանիայում (tebeos), Պորտուգալիայում (quadringo), Ֆինլանդիայում (sarjakuva), ինչպես նաև Ճապոնիայում (manga), Կորեայում (manwha) և Չինաստանում (manhua)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։
12:38
13 Փետրվարի 2017
Էվա Ոսկանյանը գերել է «Ձայնը» ուկրաինական շոուի ժյուրիի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էվա Ոսկանյանը հիանալի ելույթ է ունեցել «կույր լսումների» փուլում։