478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+32
Եղանակը Երևանում
Հայ
Նկարազարդված պատմությունների զարգացման ֆրանսիական ասոցիացիայի երևանյան գրասենյակը կբացվի 2008թ. փետրվարին
19:04
19 Դեկտեմբերի 2007

Նկարազարդված պատմությունների զարգացման ֆրանսիական ասոցիացիայի  երևանյան գրասենյակը կբացվի 2008թ. փետրվարին։ Այս մասին չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Երևանում տված հարցազրույցում հայտնեց Հայաստանում ասոցիացիայի ներկայացուցիչ Տիգրան Մանգասարյանը։

«Ասոցիացիայի առաջնային նպատակներից է մեր երկրում որպես գեղանկարչության ժանր նկարազարդված պատմությունների հիմնադրումն ու զարգացումը»,-ասաց նա։

Մանգասարյանի խոսքերով Հայաստանում կան բավականաչափ գրքային ձևավորողներ, որոնք պատրաստ են ներգրավվել այս ժանրի հիմնադրմանը։

«Աշխարհում այս ուղղությունն ավելի հայտնի է կոմիկսներ անվանումով, բայց այս ժանրը պատումների և պատմությունների գրաֆիկական և գեղարվեստական պատկերման հնարավորությունների ավելի լայն ընգրկում ունի, որոնց բովանդակությունը հաճախ հեռու է կոմիկական լինելուց»,-պարզաբանեց նա։

Ասոցիացիայի համահիմնադիրը հայտնեց, որ Հայաստանում այսօր հայտնի են շուրջ 20 նկարիչ, որոնք զբաղվում են  նկարազարդված պատմություններով։ «Մենք հույս ունենք, որ Ասոցիացիայի շնորհիվ այսպիսի նկարիչ-գրաֆիկների քանակը կաճի և կհասնի 60-ի։ Դա գիրքը պարզապես ձևավորելուց շատ ավելի հետաքրքիր է, քանի որ ֆիլմի տարրն այս ժանրը չափազանց հրապուրիչ է դարձնում»,-ընգծեց նա։

Մանգասարյանի խոսքերով, Ասոցիացիան ղեկավարվում է հավասարության և կամքի արտահայտման հավասարության սկզբունքներով։

«Մեր շարքերը կարող է մտնել  նման ցանկություն ունեցող յուրաքանչյուր նկարիչ, որն ունի գեղարվեստական ստեղծագործությունների ձևավորման փորձ»,-պարզաբանեց նա։

Հայաստանում պատկերազարդ պատմությունների ասոցիացիան ստեղծվել է 2007թ. դեկտեմբերին Փարիզում։ Ասոցիացիայի հիմնադրիներն են Անգուլեմի փոխքաղաքապետը, Կոմիկսների և պատկերների ազգային կենտրոնի և Ֆրանսիայում կոմիկսների միջազգային փառատոնի նախագահ Ժան Մարդիկյանը, Չոպանյանի փարիզյան համալսարանի և Սիդժեստ ֆրանսիական հրատարակչական տան տնօրեն Ժան Սիրապյանը և ֆրանսիացի լրագրող, քննադատ Լոռան Մելիքյանը։

Նկարազարդ պատմությունների գեղարվեստական ժանրը լայն տարածում ունի ողջ աշխարհում։ Մասնավորապես, այս ժանրին իրենց մասնագիտական կարիերան են նվիրել Ֆրանսիայի (կոմիկսների ֆրանսիական անվանումն է band desine), ԱՄՆ-ի (graphic novel), Իտալիայի (fumetti), Իսպանիայի (tebeos), Պորտուգալիայի (quadringo), Ֆինլյանդիայի (sarjakuva), ինչպես նաև Ճապոնիայի (manga), Կորեայի (manwha) և Չինաստանի (manhua) շատ նկարիչներ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան:
18:56
06 Սեպտեմբերի 2017
Այվազովսկու «Քաոս. Աշխարհի արարում» կտավը կցուցադրվի Երևանում
Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15–ին մեկնարկում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսը։
18:35
05 Սեպտեմբերի 2017
Թուրքիայում ֆիլմ է նկարահանվել թուրքի և հայուհու սիրո պատմության մասին (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին: