480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Մարաթուկ» ժողովրդական երգի և պարի համույթը նշում է իր 25-ամյակը
17:55
19 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային գրադարանում չորեքշաբթի հանդիսավոր նշեցին «Մարաթուկ» ժողովրդական երգի և պարի համույթի 25-ամյակը։

«Համույթի հիմնադիր Մգրո Մկրտչյանի համար Արևմտյան Հայաստանում գտնվող Մարաթուկ լեռը, որի պատվին էլ անվանվել է համույթը, կորցված հայրենիքի խորհրդանիշն էր։ Մգրոն ապրում էր ժողովրդական երգի-պարի համույթ ստեղծելու երազանքով»,- միջոցառման ընթացքում ասաց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով, ինքը՝ համույթի հիմնադիրը երաժշտական կրթություն չուներ, սակայն կոլեկտիվի կայացման համար հսկայական աշխատանք է տարել։

«Մկրտչյանը մեկ երգարանի մեջ հավաքել է ժողովրդական երգերի մեծ մասը, իսկ 1982թ. ստեղծել «Մարաթուկ» համույթը՝ իրականացնելով իր երազանքը»,- ավելացրեց նա։

Տնօրենը բարձր է գնահատել համույթի դերը երիտասարդ սերնդին ժողովրդական երաժշտությունը ներկայացնելու և ի պահ տալու գործընթացում։ «Այս երգերը երգել են մեր պապերը, և այսօր դրանք գիտի նաև երիտասարդությունը»,- ասաց նա։

Իր հերթին, «Մարաթուկի» գեղարվեստական ղեկավար Երվանդ Թորոսյանն ավելացրեց, որ վերջին ժամանակներս  Հայաստանում մեծացել է հետաքրքրությունը ժողովրդական ստեղծագործությունների հանդեպ։

«Մեր համույթը ելույթ է ունենում ոչ միայն բոլոր պետական տոնակատարություններին, այլև արտասահմանում, այդ թվում՝ Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Ռումինիայում, Անգլիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում»,- ասաց նա։

Այս համատեքստում Թորոսյանն ավելացրեց, որ համույթը հաճախ է արտասահմանյան հյուրախաղերի հրավերներ ստանում։ Մասնավորապես, նրա խոսքով, Ֆրանսիայում Հայաստանի տարվան նվիրված միջոցառումների շրջանակներում «Մարաթուկը» համերգներով ելույթ է ունեցել ֆրանսիական մի քանի քաղաքներում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
28 Հունիսի 2017
Հայկական ալիք Թուրքիայում. հայկական ժողովրդական երգի տեսահոլովակ է նկարահանվել (ՎԻԴԵՈ)
Թուրքիայում շարունակում է մեծ թափ հավաքել հայկական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը։
16:27
28 Հունիսի 2017
Հայաստանում մեկնարկում է «Տապ չկա» աննախադեպ մշակութային ծրագիրը (ՎԻԴԵՈ)
Ծրագիրն ուղղված է Երևանի բնակիչների շրջանում «weekend»–ի կուլտուրայի ձևավորմանը և տոնական տրամադրության ապահովմանը:
20:11
27 Հունիսի 2017
Հայոց լեզուն կհնչի Օդեսայի գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
«Օդեսան ընթերցում է։ Օդեսային ընթերցում են» աշխարհում առաջին գրական ֆլեշմոբը կանցկացվի հուլիսի 12–ին Օդոսայում։
14:37
27 Հունիսի 2017
Հայկական փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ-ի 2017 թ.-ի լավագույն հնգյակում
EPIC Rock Fest Armenia 2017 տեղի կունենա օգոստոսի 12-ից 13-ին Ծաղկաձորում:
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը: