480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+5
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է «EXPO BEAUTY 2007» միջազգային չորրորդ ցուցահանդեսը
14:38
14 Դեկտեմբերի 2007

Երևանի Մոսկվայի տանը բացվել է «EXPO BEAUTY 2007» միջազգային չորրորդ մասնագիտական ցուցահանդեսը։

Ինչպես բացման արարողության ժամանակ տեղեկացրեց «LOGOS EXPO» ցուցահանդեսային ընկերության գործադիր տնօրեն Արա Ստեփանյանը, ցուցահանդեսին ներկայացված են տեղական և արտասահմանյան ավելի քան 40 ընկերությունների ապրանքներ և ծառայություններ։

««Գեղեցկության օրեր» նշանաբանի տակ անցկացվող միջոցառման շրջանակներում կներկայացվի տարբեր ընկերությունների նոր արտադրանքը, բուժիչ և դեկորատիվ կոսմետիկա և օծանելիք», - ասաց նա։

Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ ցուցահանդեսի տաղավարներում կներկայացվի նաև վարսահարդարման արվեստը, նախատեսված է Գեղեցիկ արվեստների ակադեմիայի սաների, ինչպես նաև «Փարիզ» հարսանեկան սրահի ներկայացուցիչների դեֆիլեն։

Բացի դրանից, ծրագրվում է անցկացնել «Միսս-ժպիտ» լուսանկարային մրցույթ, որը կկազմակերպի «Պրոֆոտո» հայկական լուսանկարային գործայակալությունը։

 Ստեփանյանի խոսքերով, ցուցահանդեսի մասնակիցներն են օծանելիքի արտադրանքի, կոսմետոլոգիական կլինիկաների, սրահների, էլիտար խանութների և հրատարակությունների այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են «Ֆաբեռլիկը», «Արմյանկա» ամսագիրը, «Պրևիան» (Իտալիա), «Մեդեստը» (էսթետիկ բժիշկության կլինիկա)։

Տնօրենը նաև ավելացրեց, որ երեք աշխատանքային օրերի ընթացքում ցուցահանդեսի այցելուները կարող են ծանոթանալ տնային ինտերյերի դիզայնի հնարավորություններին, զմայլվել ոսկերչական զարդերով, բիժուտերիայով, պլաստիկ և կոսմետիկ վիրաբուժության, ատամնաբուժության ձեռքբերումներով։ Կցուցադրվեն նաև հարսանեկան զգեստներ, ակսեսուարներ, հարսանեկան կոշկեղեն, հագուստ, մորթյա և կաշվե իրեր։

 «EXPO BEAUTY 2007» միջազգային չորրորդ ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 16-ը։

LOGOS EXPO Center Հայաստանում ցուցահանդեսներ կազմակերպող առաջին ընկերությունն է, որը գործում է 1999 թ.-ից։ Այն համարվում է առաջատար բազմաոլորտային, արտադրական, ազգային և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Վերջին վեց տարիների ընթացքում LOGOS EXPO Center-ը կազմակերպել է ավելի քան 60 միջազգային ցուցահանդես Հայաստանում և նրա սահմաններից դուրս, որը ընդգրկում է տնտեսության տարբեր բնագավառներ։

Յուրաքանչյուր տարի LOGOS EXPO Center-ը անց է կացնում 10-12 մասնագիտական ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են տնտեսության դինամիկ զարգացումը։ Վերջին վեց տարիների ընթացքում ցուցահանդեսներին մասնակցել է շուրջ 1000 հայկական և արտասահմանյան կազմակերպություններ։ Ցուցահանդեսների այցելուների թիվը հասել է 40 հազարի։ Ցուցահանդեսային մակերեսը կազմել է 18 հազ. քառակուսի մետր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
05 Դեկտեմբերի 2016
Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին:
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը: