484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+15
Եղանակը Երևանում
Հայ
Կոմիտասի անվան քառյակը դեկտեմբերի 12-ին կներկայացնի նոր ձայնասկավառակ
17:40
11 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 111 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Երևանի կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 12-ին տեղի կունենա Հայաստանի պետական մրացանակակիր, Կոմիտասի անվան պետական քառյակի նոր CD-ի շնորհանդեսը։

Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց քառյակի գեղարվեստական ղեկավար, առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը, ձայնասկավառակի մեջ մտել են հայտնի հայ երգահանների, այդ թվում Առնո Բաբաջանյանի (կվարտետ № 3), Վաչե Շարաֆյանի (ընծայման համար) և Էդուարդ Հայրապետյանի (կվարտետ № 2) ստեղծագործությունները։

Թադևոսյանը հավելեց, որ սկավառակի ունկնդիրներին ներկայացվում են նաև Սարգիս Ասլամազյանի «Նուբար-Նուբար», «Չինար ես» և «Խումար» հայկական ազգային կատարումները։

Սկավառակը լույս է տեսել ամերիկյան հայ բարերարներ Էնդրյու և Էլեոնորա Բաղդասարյանների հովանավորությամբ։

Կոմիտասի անվան պետական քառյակի անդամներն են Էդուարդ Թադևոսյանը՝ առաջին ջութակ, Սուրեն Շահնազարյանը՝ երկրորդ ջութակ, Ալեքսանդր Կոսեմյանը՝ ալտ, ինչպես նաև Արամ Թալալյանը՝ թավջութակ։ Այս կազմով համույթը հանդես է գալիս արդեն յոթերորդ տարին։

Կոմիտասի անվան քառյակը հիմնվել է 1924-ին Մոսկովյան կոնսերվատորիայի տաղանդավոր ուսանողներ Ավետ Գաբրիելյանի, Լևոն Օհանջանյանի, Միխայիլ Տերիանի և Սարգիս Ասլամազյանի կողմից։ 1932-ին Հայաստանի կառավարությունը քառյակին շնորհեց հայտնի հայ երգահան Կոմիտասի անունը։

1936-ին կամերային համույթների համամիութենական մրցույթում Կոմիտասի անվան քառյակը առաջին տեղը կիսեց Մեծ Թատրոնի քառյակի հետ։ 1946-ին քառյակն արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակին։ Իր գործունեության շրջանում քառյակը ձայնագրել է շուրջ 20 CD-ներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ:
19:23
14 Ապրիլի 2017
Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
14:30
14 Ապրիլի 2017
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։
19:26
13 Ապրիլի 2017
Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով: