481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում հրապարակվել են «Իմ Հայաստան, իմ հայրենիք» լուսանկարների ցուցահանդես-մրցույթի արդյունքները
16:25
11 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ժողովրդական արվեստի թանգարանում երեքշաբթի ամփոփվեցին հանրապետական երկրորդ «Իմ Հայաստան, իմ հայրենիք» լուսանկարների ցուցահանդես-մրցույթի արդյունքները, որը տեղի ունեցավ 2007թ. դեկտեմբերի 6-11։

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության արվեստի և ազգային ստեղծագործության բաժնի գլխավոր մասնագետ Սյուզաննա Փիլոսյանը, ժյուրին սահմանել է երեք մրցանակային տեղ և չորս խրախուսիչ մրցանակ։

Մրցույթի արդյունքներով հաղթող է չանաճվել Լարիսա Եդիգարյանը, որը ստացել է 65 հազար դրամ (մոտ 210 դոլար), երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար՝ Արամ Հայրապետյանը և Կարեն Ղուկասյանը՝ որպես մրցանակ ստանալով 50 հազ. դրամ (մոտ 160 դոլար) և 35 հազ. դրամ (110 դոլար)։

«Ի սկզբանե մենք նախատեսել էինք հատկացնել երեք մրցանակային և խրախուսիչ մրցանակներ, սակայն երկար քննարկումներից հետո ժյուրիի անդամները որոշեցին խրախուսիչ մրցանակներով պարգևատրել չորս մասնակիցների աշխատանքները»,- ասաց Փիլոսյանը։

Մրցույթի հաղթող Լարիսա Եդիգարյանը շնորհակալություն հայտնեց կազմկոմիտեին այս որոշման համար։ «Ես բոլորովին չէի սպասում այսպիսի արդյունքի, իմ կարծիքով, մրցույթին ներկայացված են բազմաթիվ հրաշալի աշխատանքներ, այդ իսկ պատճառով, առավել հաճելի է, որ այդ բազմազանությունից ընտրել են հենց իմ աշխատանքը»,- նշեց նա։.

Հանրապետական ցուցահանդես-մրցույթին, որը կազմակերպել էր ՀՀ մշակույթի նախարարությունը, ներկայացված էին 17-30 տարեկան երիտասարդ լուսանկարիչների 4-5 աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացված էին 89 լուսանկարներ՝ բնապատկերներ, եկեղեցիներ, երեխաներ պատկերող։

Մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ այս մրցույթը պետք է դառնա ավանդական, քանի որ նպաստում է տաղանդավոր երիտասարդ լուսանկարիչների զարգացմանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:08
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանը UNESCO-ում տապալել է Ադրբեջանի և Թուրքիայի` հայկական լավաշին «բռնատիրելու» փորձերը
Կոմիտեի XI նիստը` կապված UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հետ, տեղի է ունեցել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայում:
15:29
05 Դեկտեմբերի 2016
Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին:
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։