483.55
-0.56
568.22
-2.21
8.18
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը կբացվի Վենետիկում
17:18
07 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան գիմնազիայի «Palazzo Zenobio» դահլիճում դեկտեմբերի 9-ին Իտալիայում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում կբացվի աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կոլաժների ցուցահանդեսը։

Այս մասին ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենի տեղակալ Վիգեն Բարխուդարյանը։

Նրա խոսքերով, ցուցահանդեսում կներկայացվեն վարպետի շուրջ 30 աշխատանքներ, այդ թվում կոլաժներ և ձևավորված տիկնիկներ։

Այսպես, կոլաժների մեջ կներկայացվեն փարաջանովի այնպիսի հայտնի աշխատանքներ, ինչպիսիք են «Վենետիկի կործանումը» և «Արտասվող Ջոկոսնդան»։

«Փարաջանովի աշխատանքների առաջին ցուցահանդեսը անցկացվել է Իտալիայում 10 տարի առաջ։ Հիմա այցելուներին տրվել է ևս մեկ հնարավորություն ծանոթանալու վարպետի ստեղծագործության հետ»,-հավելեց Բարխուդարյանը։

Նա ասաց, որ այցելուները կծանոթանան նաև Փարաջանովի այնպիսի հայտնի ֆիլմերի էսքիզների հետ, ինչպիսիք են «Խոստովանանքը», «Սայաթ-Նովան», «Դեմոնը»։

Փարաջանովի կոլաժների ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 12-ը։ Դրանից հետո նույն ցուցահանդեսը կներկայացվի նաև Հռոմում։

Իտալիայում Հայաստանի մշակույթի օրերը մեկնարկել են  նոյեմբերի 19-ին Երևանի պանտոմիմայի թատրոնի «Դև» ներկայացմամբ։ Մշակութային միջոցառումները կանցկացվեն Իտալիայի տարբեր քաղաքներում մինչև 2008-ի մայիսը։

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924-ի հունվարի 9-ին Թբիլիսիում, հայկական ընտանիքում։ Հանրահայտ ռեժիսորի, սցենարիստի և նկարչի ֆիլմերը արժանացել են տասնյակ միջազգային մրցանակների։

Մասնավորապես, մեծ հետաքրքրություն է ներկայացնում ռեժիսորի գեղարվեստական ստեղծագործությունը՝ կոլաժներ, կերամիկա, նկարներ։

Փարաջանովը վախճանվել է 1990-ի հուլիսի 20-ին Երևանում։ «Փարաջանովի հեռանալով՝ կինոաշխարհը կորցրեց իր մոգ-հրաշագործներից մեկին»,-այսպես են արտահայտվել կինոյի և մշակույթի ականավոր գործիչները նրա մահվանից հետո։

1991-ին Երևանում բացվեց ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:07
11 Դեկտեմբերի 2017
Spice Girls-ի նախկին մենակատարը երգել և խոսել է հայերեն (ՎԻԴԵՈ)
Spice Girls-ի նախկին մենակատար Մել Բի–ն երգել և խոսել է հայերեն։
20:42
07 Դեկտեմբերի 2017
Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
14:15
28 Նոյեմբերի 2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։
21:59
26 Նոյեմբերի 2017
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում, հաղթեց Ռուսաստանը (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում։
12:59
25 Նոյեմբերի 2017
Միշել Մստոյանը հուզել է հանդիսատեսին էթնիկ երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս: