477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Ռուսաստանը ստորագրելու են 2008-2009թթ. մշակութային միջոցառումների իրականացման մասին համաձայնագիր
14:49
30 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվելու է հայ-ռուսական մշակութային համագործակցության 2008-2009թթ. փոխըմբռնման հուշագիր։

Ինչպես ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փաստաթղթում ներգրավված ծրագրերի իրականացումը սկսվելու է 2008թ. հունվարից։

«Միջոցառումների շարքում նախատեսվում է կազմակերպել թատերական հյուրախաղեր, համերգային ծրագրեր, գրքերի համատեղ հրատարակություն»,- տեղեկացրեց նա։

Պողոսյանի խոսքով, այսպիսի զարգացման շնորհիվ հայ-ռուսական մշակութային կապերը նոր խթան կստանան։

«Հենց այս նպատակով էլ մենք որոշեցինք փաստաթղթի ստորագրման արարողությունը ժամանակային առումով համապատասխանեցնել Ռուսաստանի արվեստի գործիչների պատվիրակության հայաստանյան այցի ժամանակի հետ, որոնք նաև մասնակցելու են «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությանը»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ պատվիրակության այցի ընթացքում հանդիպում տեղի կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։

Նոյեմբերի 30-ին ռուսական պատվիրակության անդամները Երևանում հանդիպեցին Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ։ Երևան ժամանած ռուս մշակույթի գործիչների պատվիարկության կազմում են, մասնավորապես՝Ռուսաստանի մշակութային գործիչների պատվիրակության կազմում են Միխայիլ Շվիդկոյը (ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար), Միխայիլ Պիոտրովսկին (Էրմիտաժի գլխավոր տնօրեն), Արմեն Ջիգարխանյանը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար), Իգոր Կոստոլեւսին (ՌԴ ժողովրդական արտիստ, Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի դերասան), Վենիամին Սմեխովը (ՌԴ ժողովրդական արտիստ), Ալեքսանդր Շիրվինդտը (ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի սատիրայի թատրոնի գեղարվեստական ղեկավար), Վիկտոր Լոշակը (ՙՕգոնյոկ՚ ամսագրի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր), Կարեն Շախնազարովը (ՙՄոսֆիլմի՚ գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր):--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
23 Սեպտեմբերի 2017
Հղի Անահիտ Պողոսյանը և «Ձայնը» շոուի զարմացած ժյուրին (ՎԻԴԵՈ )
26-ամյա Անահիտ Պողոսյանը զարմացրել է «Ձայնը» շոուի ժյուրիին «Կույր լսումներում»:
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան: