482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Ճակատագիր» հայկական ֆիլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին՝ Լոս-Անջելեսում կայացած փառատոնի ժամանակ
14:13
26 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ճակատագիր» հայ-ամերիկյան ֆիլմն արժանացել է  «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին՝ Լոս-Անջելեսում կայացած ամենամյա The Method fest փառատոնի ժամանակ։

Այս մասին երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Ֆուլ Կոնտակտ Կարատե»-ի (IFCKF) միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, որը ֆիլմում խաղացել է գլխավոր հերոսի կերպարը։

«Փառատոնի մրցութային ծրագրին ներկայացված 25 ֆիլմերի թվում մեր ֆիլմը արժանացել է հանդիսատեսի կողմից յուրահատուկ ուշադրության», - ասաց նա։

Վարդանյանի խոսքերով, Ղարաբաղյան շարժման իրադարձությունների մասին պատմող «Ճակատագիր» ֆիլմն իր մեջ կրում է քաղաքական իմաստ։

«Մեր հիմնական նպատակն է ներկայացնել այս ֆիլմը միջազգային հանրությանը, ինչպես նաև տարբեր կինոփառատոններին», - ավելացրեց նա։

«Ճակատագիր» ֆիլմի հիմքում ընկած են 1989-1991 թթ.-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած իրական դեպքերը։

Ֆիլմը պատմում է Ղարաբաղյան շարժման սկզբի մասին։ Այն նկարահանվել է 2006 թ.-ին։

Ֆիլմի ռեժիսորներն են Արմեն Մազմանյանը և Վահե Խաչատրյանը, սցենարի հեղինակներն են Մարինա Սարգսյանը և Գոռ Վարդանյանը, գլխավոր դերերում են Գոռ Վարդանյանը, Եվգենի Կարնաշը, Անրի Վարդանյանը, Նարինե Սուլթանյանը և Սվետլանա Զուևան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա:
15:07
17 Մայիսի 2017
Արեգ Բալայանը` «Ավրորա» լուսանկարչական մրցույթի հաղթող (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Մարդասիրության աչքերով» խորագրով լուսանկարչական ֆոտոցուցահանդեսն է բացվել  «Դալան» ցուցասրահում մայիսի 16-ին։
20:56
16 Մայիսի 2017
Ազգային պատկերասրահի այցելուները կարող են վիրտուալ շրջայց կատարել Արևմտյան Հայաստանով և Կիլիկիայով
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի և Կիլիկիո պատմական հուշարձանների ցուցահանդեսը՝ 360 ° ձևաչափով:  
17:47
16 Մայիսի 2017
«Ձայնը» շոուի եզրափակչի մասնակից Նարգիզը ելույթ կունենա Երևանում
«Ձայնը» շոուի եզրափակչի մասնակից Նարգիզը (Նարգիզ Զակիրովա) ելույթ կունենա Երևանում: