483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոտեսիլ-2008 մրցույթին Հայաստանը կներկայացնի էստրադային երգչուհի Սիրուշոն
10:49
15 Նոյեմբերի 2007

Հանրահայտ էստրադային երգչուհի Սիրուշոն 2008 թ.-ին կներկայացնի Հայաստանը Եվրոտեսիլ-2008 միջազգային երաժշտական մրցույթի ժամանակ, որը կկայանա Բելգրադում։

Նրա թեկնածությունը հաստատվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդի կողմից՝ վիճակահանության արդյունքում, որը նախօրեին ուղիղ եթերով հեռարձակում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Եվրոտեսիլի կազմակերպիչների նոր կանոնների համաձայն՝ այն երգը, որով տարբեր երկրների ներկայացուցիչներ պետք է ներկայանան մրցույթի ժամանակ, պետք է որոշվի հեռուստադիտողների շրջանում անցկացվող քվեարկության արդյունքում։

Սիրուշոն՝ նոր սերնդի երիտասարդ երգչուհի է, որը մեծ համբավ ունի ինչպես էստրադային երգերի, այնպես էլ ժողովրդական երաժշտության սիրահարների շրջանում։ Նա Հայաստանում սիրված և հայտնի  երգչուհի՝ Սյուզան Մարգարյանի դուստրն է։

Սիրուշոն բավականին ինքնուրույն է, նրա համերգները, ինչպես նաև ձայնասկավառակները մեծ հաջողություն ունեն։ Նա արժանացել է  «տարվա երգչուհի» կոչման, սակայն չի դադարում աշխատել, իսկ դա նշանակում է, որ նրա երկրպագուների թիվը այսուհետև էլ մեծ կլինի։

Այժմ նա սովորում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։

2008 թ.-ին Հայաստանը արդեն երրորդ անգամ կմասնակցի «Եվրոտեսիլին»։ 2006 թ.-ի մայիսին Հայաստանը ներկայացնող հանրահայտ էստրադային երգիչ Անդրեն, Աթենքում կատարելով «Without Your Love» (Առանզ քո սիրո)  երգը, զբաղեցրեց ութերորդ տեղը։

2007 թ.-ին Հելսինկիում Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «2006 թ.-ի լավագույն երգիչ» նոմինացիայի հաղթող, էստրադային երգիչ և կոմպոզիտոր Հայկոն կրկնեց Անդրեի հաջողությունը՝ երգելով «Anytime you need» (Երբ դու ցանկանաս) երգը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:44
28 Մարտի 2017
Արծվիկն առաջատար է Եվրատեսիլի «Լավագույն մենակատար» քվեարկությունում
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն առաջատար է այդ մրցույթի «Լավագույն մենակատար» քվեարկությունում:
13:58
27 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնող Հովիկը երգել է հայերեն` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգիչ Հովիկ Դեմիրճյանը, ով կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգ միջազգային մրցույթում, ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
13:40
27 Մարտի 2017
Լեոնիդ Ագուտին. շնորհակալություն, հնագույն Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը ներկայացրել է իր տպավորությունները նախօրեին Երևանում կայացած համերգից հետո։
20:41
26 Մարտի 2017
10-ամյա Լևոն Գալստյանը ցնցել է ժյուրիին և արժանացել «Ձայնը. երեխաներ» շուոի հանդիսատեսի բուռն ծափողջույններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10-ամյա Լևոն Գալստյանը հիացրել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 4» հեռուստաշոուի ժյուրիին:
19:15
26 Մարտի 2017
Սերժ Թանգյանը կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Թանգյանը կատարել է աշխարհահռչակ Game of Thrones հեռուստասերիալի սաունդթրեքը:
18:16
26 Մարտի 2017
Հայ եղբայրներն ակրոբատիկայի մոգական համար են ներկայացրել «Փառքի րոպե» շոուում և անցել են հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ակրոբատիկ համար են ներկայացրել «Փառքի րոպե» ռուսական շոուի ընթացքում:
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։