486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային գրադարանը ներկայացրեց իր դրոշը
18:12
14 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային գրադարանի դրոշի շնորհանդեսը տեղի ունեցավ չորեքշաբթի Երևանում՝ ՀԱԳ-ի 175-ամյա հոբելյանի հանդիսությունների շրջանակում։

Ինչպես շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀԱԳ-ի տնօրեն Դավիթ Սարգսյանը, սա առաջին անգամն է, որ գրադարանը ձեռք է բերում պաշտոնական խորհրդանիշ, որն արտացոլում է նրա էությունը և սոցիալական նշանակությունը։

Դրոշն իրենից ներկայացնում է նարնջագույն ուղղանկյուն կտոր՝ գլոբուսի և բացված գրքի պատկերով, որի էջերի վրա տեղադրված է ՀԱԳ հապավումը՝ երանգավորված հայկական եռագույնով։ Դրոշի էսքիզը հաստատվել էր ՀԱԳ-ի կոլեգիալ խորհրդի ժամանակ։

«Նարնջագույնը խորհրդանշում է Հայաստանը և ժողովրդին, իսկ գիրքը՝ դա մշակույթի այն մասն է, որն առանց նախապաշարմունքների միավորում է ազգերին և պետություններին»,- նշեց Սարգսյանը։

«ՀԱԳ-ը անցյալի մշակութային արժեքների պահպանողն է, և միաժամանակ, նրա գործունեությունը նպատակամղված է դեպի ապագան»,- ավելացրեց նա։

2007թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի ազգային գրադարանը ներկայացրեց իր հիմնը, որի բառերը գրել է հենց Դավիթ Սարգսյանը, երաժշտության հեղինակն է ՀԱԳ-ի երաժշտական բաժնի վարիչ Լուսինե Գրիգորյանը։

Հայաստանի ազգային գրադարանը հիմնվել է 1832թ.։ 1919թ. հուլիսի 4-ին Հայաստանի մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց Ազգային գրադարանին պետական հաստատության կարգավիճակ շնորհելու մասին։ ՀԱԳ-ի ֆոնդերում պահպանվում է ավելի քան 6 մլն. գիրք։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: