486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվեց «Մշակույթը բոլորի համար» միջոցառումը, որը կոչված էր ուշադրություն բևեռել հաշմանդամների խնդրին
17:07
02 Նոյեմբերի 2007

«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը Երևանում ուրբաթ աննախադեպ ոչ քաղաքական միջոցառում իրականացրեց, որը կոչվում էր «Մշակույթը բոլորի համար»։

Ինչպես ուրբաթ հայտարարեց «Ունիսոն» կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, միջոցառման նպատակը ժամանակակից հասարակության մեջ հաշմանդամների մշակութային ինտեգրմանը ուշադրություն բևեռելն է։ Նրա խոսքերով, այս խնդրի լուծմանը խանգարում է մշակութային օբյեկտների ֆիզիկական անմատչելիությունն այն մարդկանց համար, որոնք օգտվում են անվասայլակներից։

«Այս ակցիայի միջոցով մենք ուզում ենք ցույց տալ, որ սահմանափակ հնարավորություններով մարդիկ ոչ միայն կարող են լավ ունկնդիրներ լինել, այլ նաև ընդունակ են մասնակցելու մշակութային միջոցառումների, եթե դրա համար ստեղծվեն համապատասխան պայմաններ»,-ընգծեց Ալավերդյանը։

Իր հերթին Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Գիդեոն Դյուխրստը հայտարարեց, որ բրիտանական դեսպանատունը պատրաստ է ամեն կերպ օժանդակել երկրի մշակութային կյանքին բոլոր մասնակցել ցանկացողների, այդ թվում՝ հաշմանդամների համար պայմաններ ստեղծելու գործին։

Միջոցառումը բացեց «Նոր ձայներ» երգչախումբը, որի կատարողները տեղաշարժվում են անվասայլակներով։ Միջոցառմանը մասնակցել են նաև հայտնի հայ էստրադային երգիչներ, մասնավորապես, Արսեն Գրիգորյանը, Լեյլա Սարիբեկյանը, Աննա Խաչատրյանը, Թովմաս Պողոսյանը։

«Մշակույթը բոլորի համար» միջոցառումը իրականացվելէ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան օժանդակությամբ։

«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2002-ի մայիսին, նրա նպատակն է օգնել առանձնահատուկ կարիքներ ունեցող մարդկանց և պաշտպանել նրանց իրավունքները։–0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:34
27 Փետրվարի 2017
Ջազի և ֆոլկի միահյուսումը Տիգրան Համասյանի նոր տեսահոլովակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անվանի հայ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն ԱՄՆ–ում ներկայացրել է «The Cave of Rebirth» իր նոր տեսահոլովակը։
11:36
27 Փետրվարի 2017
Արտառոց դեպք «Օսկար 2017»–ում. սխալ է հայտարարվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողը
Լոս Անջելեսում կայացավ «Օսկար 2017» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գրանցվեց իսկական սկանդալ։
11:08
27 Փետրվարի 2017
Լոս Անջելեսում կայացավ «Օսկար 2017»–ը. հայտնի են հաղթողների անունները
Լոս Անջելեսում ավարտվեց «Օսկարի» 89–րդ մրցանակաբաշխությունը։
15:47
24 Փետրվարի 2017
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ռոք–հիթի հիասքանչ կատարմամբ ցնցել է «Ձայնը.երեխաներ» մրցույթի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ցնցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը.երեխաներ–4» մրցույթի ժյուրիի անդամներին` կատարելով AC/DC խմբի «Highway To Hell» հիթը։
15:24
24 Փետրվարի 2017
Դաշնամուր–սաքսոֆոն հայկական դուետը նվեր կմատուցի կանանց
Անվանի դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն ու սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանը մարտի 8–ին համերգով հանդես կգան Բրյուսելում։
16:15
23 Փետրվարի 2017
Էլթոն Ջոնը կներկայացնի «Խոստում» ֆիլմն «Օսկարին» նախորդող երեկոյին
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ: