481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվեց «Առօրյա հրաշքներ կամ սովորականը երեխաների աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսը
19:49
23 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Երևանում երեքշաբթի բացվեց «Առօրյա հրաշքներ կամ սովորականը երեխաների աչքերով» երկրորդ մանկական լուսանկարչական ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «Քաղաքացիական հասարակության ցանց» ծրագրով։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Քաղաքացիական հասարակության ցանց» ծարգրի հասարակական միջոցառումների կազմակերպիչ Գայանե Մարկոսյանը, ցուցահանդեսում ներկայացված են Դիլիջանի, Մարտունու, Վարդենիսի, Արծվանիստի, Ակունքի և Աղարդինի 6-10-րդ դասարանների աշակերտների շուրջ 70 լուսանկարներ։

«Մենք ընդհանրացնում ենք այդ համայնքներում իրականացված երկամյա աշխատանքների արդյունքները։ Մենք փորձել ենք ապացուցել, որ մշակույթի և քաղաքացիական դիրքորոշման մեջ շփման եզրեր կան, և հիմա շատերն արդեն համոզվել են դրանում»,-ասաց Մարկոսյանը։

Նա նշեց, որ «Քաղաքացիական հասարակության ցանց» ծրագիրը պարունակում է մշակութային և քաղաքացիական տարրեր, որոնցով իրականացվում են ոչ միայն մշակութային միջոցառումներ, այլ նաև տարբեր քննարկումներ, բանավեճեր, դասախոսություններ։

Մարկոսյանի կարծիքով, երիտասարդների շրջանում արվեստում ինքնարտահայտման միջոցով քաղաքացիական գիտակցության կրթությունը նպաստում է նրանց քաղաքական դիրքորոշման կայացմանը։

«Լուսանկարն այս իմաստով հատուկ տեղ է գրավում, քանի որ այն, թե ինչպես ենք նայում աշխարհին, կախված է իրականությանը գիտակցված մոտեցման աստիճանից։ Այս իամստով մենք լիովին բավարարված ենք ցուցահանդեսի արդյունքներով»,-ասաց նա։

Ցուցահանդեսի կազմակերպիչը նշեց, որ լավագույն երկու լուսանկարների հեղինակները որպես պարգև կստանան մեկական թվային լուսանկարչական ապարատներ, իսկ մյուս մասնակիցներին կշնորհվեն խրախուսական պարգևներ։

«Առօրյա հրաշքներ կամ սովորականը երեխաների աչքերով» ցուցահանդեսը «Քաղաքացիական հասարակության ցանց» ծրագրի բաղկացուցիչ մասերից է, որը երեք տարի է ինչ իրականացվում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ 2005-ի դեկտեմբերին։

«Քաղաքացիական հասարակության ցանց» ծրագիրն իրականացնում է չորս հասարակական կազմակերպությունների՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ հարթակի, Հելսինկյան քաղաքացիական համաժողովի և Հանուն ժողովրդավարության համագործակցության կենտրոնի կողմից՝ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։
21:23
11 Հոկտեմբերի 2017
Ջոն Մալկովիչը խոստացած անակնկալը կմատուցի Երևանում (ՖՈՏՈ)
Խաչատրյանի միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ Երևանում։
20:55
11 Հոկտեմբերի 2017
Մարկուս Միլեր, Գոնսալո Ռուբալկաբա կամ մեծ աստղաբույլ Yerevan Jazz Fest 2017–ում (ՖՈՏՈ)
Yerevan Jazz Fest 2017 ամենամյա փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 3–ը։
13:28
11 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմը, հնարավոր է, «Օսկարի» առաջադրվի
Ամերիկյան նոր «Ժխտման ճարտարապետները»  վավերագրական ֆիլմն անցել է «Օսկար» մրցանակի որակավորման փուլը։