485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվեց հայ ժողովրդի ավանդական ժառանգության գիտա-գործնական համաժողովը
19:01
23 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Երևանում բացվեց «Ավանդական բանավոր ժառանգություն, ոչ նյութական մշակույթ. գիտելիք և խորհրդանիշ, հավատալիք և սովորույթ» խորագրով գիտա-գործնական համաժողովը։

«Մշակութային գլոբալիզացիան հանգեցրեց ազգային անհատականության, ազգային մշակույթի հարցերի լուծման նոր ուղիներ փնտրելու և գտնելու անհրաժեշտությանը, այդ թվում՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրների առնչությամբ»,- համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը։

Նրա խոսքով, ՀՀ մշակույթի նախարարությունը մեծ աշխատանք է կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին» միջազգային կոնվենցիայի վավերացման ուղղությամբ»։ Փոխնախարարն ավելացրեց, որ հիմա հանրապետությունում մշակվում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին օրինագիծը։

«Ծանոթանալով հայկական մշակույթի հետ, ամեն անգամ համոզվում եմ, որ մշակութային ժառանգությունը մեր երկրներին միավորող ուժն է», - նշեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական, Ռուսաստանի ԱԳՆ կից Միջազգային գիտական և մշակութային համագործակցության ռուսական կենտրոնի հայկական ներկայացուցչության տնօրեն (Ռոսզառուբեժցենտր) Անատոլի Նիկոլաևը։

Համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 23-24 ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում։

Միջոցառման օրակարգում մշակույթի, մշակութային գլոբալիզացիայի առավելությունների և վնասների ոլորտներում իրավական դաշտի կարգավորման հարցերն են, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային փորձը։

Համաժողովին մասնակցում են ՀՀ ԱԺ, ՀՀ արդարադատության նախարարության, Սահմանադրական դատարանի ներկայացուցիչները, սոցիալ-մշակութային ոլորտի մասնագետները, ՀՀ ԳԱԱ աշխատակիցները, ինչպես նաև փորձագետներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Վրաստանից։

 «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին» միջազգային կոնվենցիան ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. հոկտեմբերի վեհաժողովում և ուժի մեջ մտել 2006թ. ապրիլի 20-ից։ ՀՀ կառավարությունը միացել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին» միջազգային կոնվենցիային 2004թ. մարտին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2017
Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
14:15
28 Նոյեմբերի 2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։
21:59
26 Նոյեմբերի 2017
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում, հաղթեց Ռուսաստանը (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում։
12:59
25 Նոյեմբերի 2017
Միշել Մստոյանը հուզել է հանդիսատեսին էթնիկ երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս:
10:00
25 Նոյեմբերի 2017
Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին կայցելեն Հայաստան. «ՆՈՎՈՍՏԻ–ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորիա Թիերե–Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերեն, կայցելեն Հայաստան: