483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը իրավական պաշտպանության կարիքն է զգում՚ Մշակույթի նախարարություն
02:55
24 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Ոչ նյութական հայկական ժառանգությունը և նրա ողջ արժեքային համակարգը իրավական և գերատեսչական պաշտպանության կարիքն ունի։ Այս մասին երեքշաբթի «Ավանդական բանավոր ժառանգություն, ոչ նյութական մշակույթ» գիտա-կիրառական խորհրդաժողովում հայտարարեց Հայաստանի մշակույթի նախարարության պետական ծրագրերի բաժնի վարիչ Գառնիկ Գույումջյանը։

«Հոգևոր ժառանգության պահպանությունը ենթադրում է մի շարք միջոցների իրագործում, որոնք թույլ կտային ապահովել նրա կենսունակությունը, ներառյալ փաստագրումը, հետազոտումը, պահպանումը, տարածումը, փոխանցումը և վերածնունդը»,-նշեց Գույումջյանը։

Նրա խոսքերով, հենց այդ նպատակով այս տարվա հունիսին Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրինագծի նախապատրաստման հանձնաժողով է ստեղծվել։

«Հանձնաժողովն աշխատանքներն ավարտել է սեպտեմբերին, և արդեն հոկտեմբերի վերջին օրինագիծը կներկայացվի Հայաստանի կառավարոևւթյան հաստատմանը, ինչից հետո կմտցվի Ազգային ժողովի նիստի օրակարգ»,-ասաց Գույումջյանը։

Նրա խոսքերով, օրինագծով նախատեսվում է ոչ նյութական ժառանգության միասնական պետական քաղաքականության սահմանում,  օրենքի իրագործման գործում պետական գերատեսչությունների դերի ու նշանակության ճշգրտում՝ միջազգային պայմանավորվածությունների հիման վրա թույլ տալով իրականացնել նաև Հայաստանից դուրս գտնվող մշակութային ժառանգության պահպանում։

«Ապագա օրենքը թույլ կտա լուծել ազգային ավանդական ժառանգության պահպանության և փոխանցման, բանավոր ավանդության ուսումնասիրման, ինչպես նաև ավանդականը նորի հետ համադրելու նոր ուղիների փնտրտուքի հետ կապված լուրջ խնդիրներ՝ դրանով իսկ պահպանելով մեր անգին ժառանգությունը»,-ընգծեց Գույումջյանը

Իր հերթին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, Ռուսաստանի ԱԳՆ-ին կից Միջազգային գիտական և մշակութային համագործակցության ռուսաստանյան կենտրոնի հայկական ներկայացուցչության ղեկավար Անատոլի Նիկոլաևն ընգծեց, որ հետխորհրդային տարածքում Հայաստանն առաջինն է նախաձեռնում նման օրինագիծ։

Նրա խոսքերով, պետական աջակցությունը և ոլորտի իրավական կարգավորումը թույլ կտան պահպանել և բազմապատկել հայ ժողովրդի հարուստ ոչ նյութական ժառանգությունը։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:10
28 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
21:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
20:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
02:48
27 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
19:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
23:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
18:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
05:00
18 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
23:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
21:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
18:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
05:05
14 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։