487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հոկտեմբերի 25-ին Երևանում կմեկնարկի մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը
18:00
19 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում հոկտեմբերի 25-31 տեղի կունենա մանկապատանեկան ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին փառատոնի կազմկոմիտեից, փառատոնի մրցութային ծրագրում տեղ են գտել մանկապատանեկան 14 խաղարկային և անիմացիոն ֆիլմեր տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Իսրայելից։

Մրցութային ֆիլմերը ներկայացվելու են հետևյալ անվանակարգերում. «Գրան-պրի», «Լավագույն լիամետրաժ խաղային ֆիլմ», «Լավագույն անիմացիա»։

Նախատեսվում է նաև հատուկ պարգևների հանձնում մանկական ժյուրիի՝ «Ռոլան Բիկովի» երեխաների և պատանիների համար կինոյի և հեռուստատեսության զարգացման միջազգային հիմնադրամի և Երեխաների և պատանիների համար ֆիլմերի միջազգային կենտրոնի (CIFEJ) կողմից։

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա 20 տեսապատկերային ֆիլմերի ցուցադրություն, ինչպես նաև քննարկում՝ «Ի՞նչ են դիտում և կարդում երեխաները» թեմայի շուրջ։

Ժյուրիի կազմում են Բուենոս-Այրեսի միջազգային կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Վիլեգիան (Արգենտինա), «Սոյուզմուլտֆիլմի» տնօրեն Հակոբ Կիրակոսյանը (Ռուսաստան), հայտնի հայ դերասան Հրան Թոխատյանը, «Ասիական ալյանս» միության նախագահ Վեդա Կումար Մանիկոնդան (Հնդկաստան)։

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչն է «Ռոլան Բիկովի» միջազգային հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:57
08 Նոյեմբերի 2017
Կոմիտաս և ջազ, «Հովեր» կամ Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում
Սանկտ Պետերբուրգում կկայանան հայ երաժշտական կոլեկտիվների համերգներ:
15:16
08 Նոյեմբերի 2017
Լույս է տեսել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը
«Մանյույան» հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց Wi-Fi–ի ու համակարգչային խաղերի։
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։