478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
«Նռան հատիկ» մանկական թատերական փառատոնի եզրափակիչը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը
18:59
17 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Նռան հատիկ» հանրապետական մանկական թատերական փառատոնի երրորդ փուլը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը։

Ինչպես չորեքշաբթի Երևանում լրագրողներին տեղեկացրեց փառատոնի կազմկոմիտեի նախագահ, Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, փառատոնի եզրափակիչին մասնակցելու են Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 19 մանկա-պատանեկան թատերական խմբեր։

Նրա խոսքով, առաջին փուլին, որը տեղի ունեցավ այս տարվա ամռանը, մասնակցեցին 28 թատերական կոլեկտիվներ։ «Փառատոնի երկրորդ փուլը կազմակերպվել էր ստեղծագործական ճամբարի տեսքով, որին մասնակցեցին տարբեր թատերական կոլեկտիվներ ներկայացնող 120 երեխաներ»,- ասաց նա։

Կարապետյանն ավելացրեց, որ փառատոնի խնդիրներից մեկը նոր մանկական թատերական խմբերի հայտնաբերումն է։ «Նռան հատիկը» անցկացվում է արդեն յոթերորդ անգամ. սա խոսում է միջոցառման անհրաժեշտության և կարևորության մասին»,- ընդծեց նա։

«Նռան հատիկ» հանրապետական մանկական թատերական փառատոնի կազմակերպիչն է «Նախաբեմ» մշակութային և կրթական միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան:
18:56
06 Սեպտեմբերի 2017
Այվազովսկու «Քաոս. Աշխարհի արարում» կտավը կցուցադրվի Երևանում
Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15–ին մեկնարկում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսը։
18:35
05 Սեպտեմբերի 2017
Թուրքիայում ֆիլմ է նկարահանվել թուրքի և հայուհու սիրո պատմության մասին (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին: