481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երիտասարդ ռեժիսորների փառատոնի ժամանակ կներկայացվեն ավելի քան 10 բեմադրություններ
17:24
17 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երիտասարդ թատերական ռեժիսոր-բեմադրիչների երկրորդ հանրապետական փառատոնը տեղի կունենա Գյումրիում՝ 2007թ. հոկտեմբերի 21-26։

Ինչպես չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց փառատոնի կազմկոմիտեի նախագահ, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը, փառատոնին մասնակցելու են մինչև 35 տարեկան երիտասարդ ռեժիսորներ 11 թատրոններից՝ Հայաստանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից, Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից, Ստանսիլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից, Պատանի հանդիսատեսի թատրոնից, Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնից, Երևանի կամերային պետական թատրոնից, «Էդգար Էլբակյանի թատրոնից», «Համազգային» թատրոնից, ինչպես նաև Գյումրիի թատրոնից և Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնից։

«Այսօր Հայաստանում գործում է երիտասարդ տաղանդավոր ռեժիսորների մի ամբողջ բանակ։ Մեր խնդիրներից մեկն է նրանց ինքնաարտահայտման համար անհրաժեշտ հնարավորությունների տրամադրումը»,- ավելացրեց Ղազանչյանը։

Նա ավելացրեց, որ անցյալ տարվա Երիտասարդ թատերական ռեժիսոր-բեմադրիչների առաջին հանրապետական փառատոնը դրական արձագանքի արժանացավ թատերական միությունների կողմից։

Երիտասարդ թատերական ռեժիսոր-բեմադրիչների երկրորդ հանրապետական փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի թատերական գործիչների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Առաջին անգամ երիտասարդ թատերական ռեժիսոր-բեմադրիչների փառատոնը տեղի ունեցավ 2006թ. Երևանում։

Ըստ Հայաստանի վիճակագրության ազգային ծառայության, 2006թ. հանրապետությունում գործում էին 26 թատերական կազմակերպություններ, որոնցից 15-ը՝ դրամատիկական, 5-ը՝ տիկնիկային, 4-ը՝ երաժշտական, ինչպես նաև Պատանի հանդիսատեսի թատրոնը և Երևանի կրկեսը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
27 Մայիսի 2017
Տիմատին պահել է խոստումը և հայտնել երևանյան համերգի օրը
Ռուսաստանցի ռեփեր Տիմատին հայտնել է, թե երբ և որտեղ կկայանա նրա երևանյան համերգը:
16:09
26 Մայիսի 2017
Ազնավուրի երաժշտությամբ հայկական բալետը հանդիսատեսին կտեղափոխի Փարիզ
«La Boheme» բալետի պրեմիերան, որ նվիրված է հանճարեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստին, կկայանա մայիսի 29-ին Երևանում:
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա: