483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վաստակավոր գրադարանավարները պարգևատրվեցին պատվոգրերով
16:31
09 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարարությունում երեքշաբթի տեղի ունեցավ հանրապետության վաստակավոր գրադարանավարների պարգևատրման արարողությունը։

Հանդիսավոր միջոցառման ընթացքում ՀՀ  մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը շնորհավորեց գրադարանավարներին իրենց մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի տոնի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Ձեզ այս տոնի առիթով։ Դուք կատարում եք կարևորագույն առաքելություններից մեկը՝ մեր երկրի պատմա-մշակութային ժառանգության պահպանությամբ»,- ասաց նա։

Միաժամանակ, նա նշեց, որ հենց գրադարանավարների գործունեության շնորհիվ է, որ երիտասարդ սերունդը հնարավորություն է ստանում լիարժեք ծանոթանալ ազգային ժառանգության հետ։

Գրադարանային աշխատանքի զարգացման գործում ունեցած վաստակի համար ՀՀ վարչապետի պատվոգրերով պարգևատրվեցին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, Հանրապետական գիտա-տեխնիկական գրադարանի գլխավոր գրադարանավարուհի Վարդուհի Մանգասարյանը, Լոռու մարզային գրադարանի գլխավոր գրադարանավարուհի Սիլվա Քոչարյանը և Արմավիրի մարզային գրադարանի առաջատար գրադարանավարուհի Անժելա Սարգսյանը։

Գրադարանային տեղեկատվական ծառայությունների մատուցման արժանի մակարդակ ապահովելու համար ՀՀ կրթության նախարարության ոսկե մեդալներով պարգևատրվեցին Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, Հանրապետական գիտա-տեխնիկական գրադարանի վարիչ Լևոն Ղարիբյանը, ՀՀ ԳԱԱ գիտա-բժշկական գրադարանի տնօրեն Աննա Շինրինյանը, ինչպես նաև Սպիտակի քաղաքային գրադարանի վարիչ Քնարիկ Գրիգորյանը։

Պատվոգրերով պարգևատրվեցին մի խումբ գրադարանավարներ՝ Հայաստանի ազգային գրադարանից, Գիտա-երաժշտական գրադարանից և մի շարք շրջանային գրադարաններից։

Գրադարանավարի օրը Հայաստանում նշվում է ամեն տարի հոկտեմբերի 7-ին։ Առաջին անգամ այդ օրը հանրապետությունում նշվեց 2004թ.։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:27
29 Մարտի 2017
Սարյանը, Մինասը և «հայկական Ռաֆայելը»` Սանկտ Պետերբուրգի «Ավանդույթների ծառին» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայ ականավոր նկարիչների աշխատանքները կներկայացվեն Սանկտ Պետերբուրգի «Ավանդույթների ծառ» ցուցահանդեսում։
18:31
29 Մարտի 2017
Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգն ամենաորոնվողն է Թուրքիայում Shazam–ի օգնությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Super Saqo – Հայկ Ղևոնդյան (Սպիտակցի Հայկո) դուետի «Մի գնա» երգը դարձել է Թուրքիայում Shazam հավելվածով ամենաորոնվող կատարումը։
18:44
28 Մարտի 2017
Արծվիկն առաջատար է Եվրատեսիլի «Լավագույն մենակատար» քվեարկությունում
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն առաջատար է այդ մրցույթի «Լավագույն մենակատար» քվեարկությունում:
13:58
27 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնող Հովիկը երգել է հայերեն` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգիչ Հովիկ Դեմիրճյանը, ով կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգ միջազգային մրցույթում, ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
13:40
27 Մարտի 2017
Լեոնիդ Ագուտին. շնորհակալություն, հնագույն Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը ներկայացրել է իր տպավորությունները նախօրեին Երևանում կայացած համերգից հետո։
20:41
26 Մարտի 2017
10-ամյա Լևոն Գալստյանը ցնցել է ժյուրիին և արժանացել «Ձայնը. երեխաներ» շուոի հանդիսատեսի բուռն ծափողջույններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10-ամյա Լևոն Գալստյանը հիացրել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 4» հեռուստաշոուի ժյուրիին:
19:15
26 Մարտի 2017
Սերժ Թանգյանը կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Թանգյանը կատարել է աշխարհահռչակ Game of Thrones հեռուստասերիալի սաունդթրեքը:
18:16
26 Մարտի 2017
Հայ եղբայրներն ակրոբատիկայի մոգական համար են ներկայացրել «Փառքի րոպե» շոուում և անցել են հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ակրոբատիկ համար են ներկայացրել «Փառքի րոպե» ռուսական շոուի ընթացքում:
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։