478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ և բալթյան երկրների թարգմանիչների համաժողովը այդ երկրների միմյանց նկատմամբ հետաքրքրության աճի նշանն է. Ջահան Պոլլիևա
18:55
03 Հոկտեմբերի 2007

ԱՊՀ և բալթյան երկրների «Թարգմանությունը որպես մշակույթների փոխթափանցման ձգողական դաշտ» համաժողովն այդ երկրների միմյանց նկատմամբ հետաքրքրության աճի և համագործակցության առավել խորը ձևերի ձգտման նշանն է։  Այս մասին չորեքշաբթի Երևանում հայտնեց Ռուսաստանի նախագահի օգնական, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ երկրների համգործակցության հումանիտար խորհրդի նախագահ Ջահան Պոլլիևան, Համաժողովի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Առանց փոխադարձ թարգմանության հնարավոր չէ ճանաչել միմյանց ձեռքբերումները, փոխանակել գիտական ձեռքբերումներ և ընթերցել ազգային լեզուներով գրված ժամանակակից գրականություն»,-ասաց նա։

Նրա խոսքերով, թարգմանությունը Հիմնադրամի առաջնահերթություններից է, որն ուրախ է ողջունել խնդիրների խորը դիտարկմանը տանող թեմաները։

«Դա պարզապես կապեր որոնել չէ, այլ հանգուցային խնդիրների որոնում, որոնց միջոցով կարող են լուծվել նաև հումանիտար համագործակցության հիմնական ոլորտների համար այլ հարցեր ևս»,-պարզաբանեց նա։

Իր հերթին, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի անդամ, Ղազախստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՊՀ երկրների մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով Ղազախստանի հատուկ ներկայացուցիչ Դյուսեն Կասսեինովը նշեց, որ համաժողովի աշխատանքների արդյունքները դեռ երկար տարիներ իրենց արձագանքը կունենան ԱՊՀ ողջ տարածքում։

«Միջոցառման թեման կօգնի հետխորհրդային տարածքում այս կամ այն չափով թարգմանության հետ կապված բոլոր ինտելեկտուալների փոխըմբռնմանը»,-ընգծեց նա։

Հայաստանի նախագահի օգնական Վիգեն Սարգսյանի խոսքերով, այս համաժողովը ԱՊՀ երկրների հումանիտար ոլորտում համագործակցության և մշակույթների փոխթափանցման ուղղությամբ կոնկրետ քայլերի գծով համագործակցության խորացման կիրառական օրինակ է։

«Թարգմանությունն, իհարկե, կարևոր է գեղարվեստական տեսակետից, բայց առանց գրահրատարակման և տպագիր գրականության տարածման ձևերի այն ինքնանպատակ է դառնում։ Այդ պատճառով համաժողովը պետք է հասցեագրվի թարգմանությունից մինչև գրահրատարակում միասնական շրջապտույտի հարցերին»,-կարծում է նա։

ԱՊՀ կազմկոմիտեի, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Հայաստանի մշակույթի նախարարության և Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական միության կողմից կազմակերպված եռօրյա համաժողովը մեկնարկեց Երևանում հոկտեմբերի 3-ին։

Համաժողովում կքննարկվեն ԱՊՀ և բալթյան երկրներում կրթությանը, թարգմանական գրականությանը, հրատարակչական քաղաքականությանը, գրաշուկային, հեղինակային իրավունքի խնդիրներին վերաբերող հարցեր։

Համաժողովի մասնակիցները կդիտարկեն այդ երկրներում միասնական մշակութային տարածքի ձևավորման հնարավորությունը և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային-ճանաչողական դաշտի ստեղծման նպատակահարմարությունը։

Համաժողովին մասնակցում են գրողներ, հրատարակիչներ, թարգմանիչներ, համալսարանների ղեկավարներ և դասախոսներ, պաշտոնական անձինք։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
10:15
10 Հուլիսի 2017
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։
14:10
09 Հուլիսի 2017
Նոր «Նինո»-ն` Իվետա Մուկուչյանից ու Արամ MP3-ից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել է «Dashterov» նախագծի ևս մի երգ:
10:45
07 Հուլիսի 2017
Երաժշտական «փոթորիկ» է գալիս Դիլիջան
Dilijan Music Fest խորագրով երաժշտական բացառիկ տոն կանցկացվի առաջին անգամ Դիլիջանում: