480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ նախագահի օգնականը եզակի է համարում «Թարգմանությունը որպես մշակույթների փոխներթափանցման ձգողական դաշտ» թեմայով համաժողովը
18:48
03 Հոկտեմբերի 2007
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահի օգնական, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի նախագահ Ջահան Պոլլիևան եզակի է համարում չորեքշաբթի Երևանում բացված ԱՊՀ և Բալթյան երկրների «Թարգմանությունը որպես մշակույթների փոխներթափանցման ձգողական դաշտ» թեմայով համաժողովը։

«Բոլորը հասկանում են, թե որքան հետաքրքիր են մեզ միավորող կարգախոսը և համաժողովի թեման»,- չորեքշաբթի համաժողովի բացման ժամանակ ասաց Պոլլիևան։

Նրա խոսքերով, այս թեման ծագել է ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանում ավանդաբար տոնում են թարգմանչաց տոնը։

«Հասել է ժամանակը Ձեր աշխատանքի համար, ժամանակը, որպեսզի այս աշխատանքի համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, որպեսզի դուք կարողանաք հասկանալ, զննել և որոշել, թե ինչ է ձեզ այսօր պետք, և ինչ կարելի էր վերցնել որպես հիմք ձեր հետագա գործունեության համար, որպեսզի այդ աշխատանքը դառնա մշտական և համակարգված»,- նշեց ՌԴ նախագահի օգնականը։

Նրա խոսքերով,  իր կողմից Հումանիտար համագործակցության խորհուրդը պատրաստ է այս աշխատանքում բազմակողմանի օգնություն ցույց տալ։

«Երկու տարվա ընթացքում մենք մշակել ենք վստահ նորմատիվային բազա, ընդունել ենք չորս միջպետական համաձայնագրեր և բազմաթիվ ակտեր, որոնք օգնում են կարգավորել այն գործունեությունը, որով այսօր զբաղվում է մեր ողջ հումանիտար տարածությունը»,- նշեց Պոլլիևան։

Նա հույս հայտնեց, որ համաժողովը հիմնախնդիրների իր անսովոր համալիր, կառուցվածքային և համակարգ ձևավորող թեմատիկայով մեծ ազդեցություն կունենա հումանիտար համագործակցության բազմաթիվ ոլորտների զարգացման վրա։

«Ձեր հաջողված գործունեությունից է կախված, թե որքան լավ կիմանանք մենք մեկս մյուսի գիտական ձեռքբերումների մասին, ինչպես հետագայում կզարգանանք այս առումով, ինչպիսի փոխանակումներ կկատարենք կրթության և մանկավարժության ոլորտներում, որքան մտերիմ կզգան իրենց մեր երեխաները հետագայում, և կկարողանանք արդյոք մենք պահպանել այն առավելությունները, որոնք մենք արդեն ունեինք»,- ասաց Պոլլիևան։

Համաժողովի ժամանակ կքննարկվեն ԱՊՀ և Բալթյան երկրներում առկա կրթության, թարգմանված գրականության, հրատարակչական քաղաքականության, գրքերի շուկայի, հեղինակային իրավունքի հիմնախնդիրների հետ կապված հարցերը։

Համաժողովի մասնակիցները կուսումնասիրեն նաև այս երկրներում միասնական մշակութային տարածություն ձևավորելու հնարավորությունը, ինչպես նաև մշակութային-ճանաչողական դաշտ ստեղծելու նպատակահարմարությունը՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությամբ։

Համաժողովի աշխատանքներին մասնակցում են գրողներ, հրատարակիչներ, թարգմանիչներ, ղեկավարներ և բուհերի դասախոսական կազմեր, պաշտոնատար անձինք։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը: