487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվեց ԱՊՀ և Բալթյան երկրների «Թարգմանությունը որպես մշակույթների փոխներթափանցման ձգողական դաշտ» թեմայով համաժողովը
17:35
03 Հոկտեմբերի 2007

Երևանում բացվեց ԱՊՀ և Բալթյան երկրների «Թարգմանությունը որպես մշակույթների փոխթափանցման ձգողական դաշտ» եռօրյա համաժողովը։ Համաժողովում կքքնարկվեն կրթության, թարգմանչական գրականության, հրատարակչական քաղաքականության, գրքերի շուկայի, ԱՊՀ և Բալթյան երկրներում հեղինակային իրավունքի խնդիրներին վերաբերող հարցեր։

Համաժողովի մասնակիցները կդիտարկեն այդ երկրներում միասնական մշակութային տարածքի ձևավորման հնարավորությունը և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութա-ճանաչողական դաշտի ստեղծման նպատակահարմարությունը։

Միջոցառման մասնակիցներին ողջունեց Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը։ «Հատկանշական է, որ համաժողովն անցկացվում է հինավուրց հայկական հողի վրա, որտեղ գիտեն գրավոր խոսքի արժեքը և պատվում են այն, որտեղ գնահատում են գրական ավանդույթները, որտեղ օրացույցային է դարձել Թարգմանչաց տոնը, որտեղ գիրքը գնահատում են որպես անգին նմուշ և սրբություն»,-նշվում է վարչապետի ուղերձում, որը համաժողովի բացմանն ընթերցեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Հայաստանի վարչապետի խոսքերով, հասարակության ժողովրդավարացման զարգացմամբ և շուկայական հարաբերություններին անցնելու անխուսափելիությամբ, գալիս է մշակութային ժառանգության պարտադիր պահպանման, բազմակողմ մշակութային կապերի խորացման, միասնական մշակութային տարածքի ձևավորման անհրաժեշտության գիտակցումը, ինչում անգերազանցելի դերակատարում ունի գիրքը։

«Հայաստանի կառավարության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՊՀ գործադիր կոմիտեին, Հումանիտար համագործակցության խորհրդին, Միջպետական հիմնադրամին, երևանյան համաժողովին ցուցաբերված անցկացման կազմակերպչական աջակցության համար։ Համաժողովին հաջող աշխատանք եմ մաղթում, իսկ նրա մասնակիցներին՝ օգտակար հանդիպումներ և նոր ստեղծագործական նախագծեր, որոնք կնպաստեն կոնկրետ թարգմանչական և հրատարակչական քաղաքականության մշակման ուղղությամբ փոխադարձ ջանքերի համատեղմանը»,-նշվում է ուղերձում։

Համաժողովի աշխատանքներին մասնակցում են գրողներ, հրատարակիչներ, թարգմանչներ, համալսարանների ղեկավարներ և դասախոսներ, պաշտոնական անձինք։ Համաժողովի եռօրյա աշխատանքը կավարտվի համատեղ հռչակագրի ընդունմամբ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:57
08 Նոյեմբերի 2017
Կոմիտաս և ջազ, «Հովեր» կամ Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում
Սանկտ Պետերբուրգում կկայանան հայ երաժշտական կոլեկտիվների համերգներ:
15:16
08 Նոյեմբերի 2017
Լույս է տեսել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը
«Մանյույան» հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց Wi-Fi–ի ու համակարգչային խաղերի։
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։