484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
2008-ին Ռուսաստանում կկազմակերպվեն հայկական արվեստի շրջաններ
16:56
03 Հոկտեմբերի 2007

2008-ին ՌԴ-ում կկազմակերպվեն միջոցառումներ Ռուսաստանում հայկական արվեստաշրջանների շրջանակներում։

Ինչպես չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Ռուսաստանի մշակույթի և կինեմատոգրաֆիայի հարցերի դաշնային գործակալության ղեկավար, ԱՊՀ  երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման նախագահ Միխաիլ Շվիդկոն, հայկական արվեստաշրջանները կդառնան Ռուսաստանի մշակութային կյանքի կարևոր տարրը։

«Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Ռուսաստանում հայկական արվեստի շրջանների անցկացման պայմանները»,-ասաց նա, հավելելով, որ Սերժ Սարգսյանն այդ գաղափարին խիստ դրական վերաբերվեց։ Շվիդկոն հավաստիացրեց, որ միջոցառումները կանցկացվեն հնարավորինս բարձր մակարդակով։

Շվիդկոյի խոսքերով, ԱՊՀ շրջանակներում բազմակողմ կապերից բացի, իրենք անհրաժեշտ են համարում զարգացնել նաև երկկողմ հարաբերությունները։ «Իսկ մեր հարաբերությունները Հայաստանի հետ, ինչպես և Ղազախստանի, մշակույթի ոլորտում կարելի է բնութագրել որպես իրենց որակով ամենադրական և խիստ արդյունավետ միջպետական փոխանակման բնագավառում»,-պարզաբանեց նա։

Շվիդկոն նշեց, որ Ռուսաստանում հայկական արվեստի շրջանների շրջանակներում միջոցառումների ծրագիրը գտնվում է ճշգրտման փուլում։ «Բայց ես շատ կուզենայի հնարավորություն ստանալ ռուսական թանգարաններից մեկում, մասնավորապես, Էրմիտաժում, կազմակերպել «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսը, որը գործել է Փարիզում Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում»,-ընգծեց նա։

Իր հերթին, Հայաստանի նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը նշեց, որ քանի որ Ռուսաստանում Հայաստանի տարին շատ հաջող անցավ, գաղափար ծագեց շարունակել այդ ավանդույթը Ռուսաստանում հայկական արվեստաշրջանների միջոցով, որոնք կարող են պարբերական բնույթ կրել։

«Լավագույն ռուսական ցուցասրահներում կարելի է ներկայացնել հայկական մշակույթի և հայկական ինքնության ողջ գունապնակը»,-ասաց նա։

Այս կապակցությամբ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Շվիդկոյին ՌԴ-ում Հայաստանի տարվա շրջանակներում միջոցառումների կազմակերպման գործում Հայաստանին Ռուսաստանի կողմից ցուցաբերված աջակցության համար։ «Մեզ համար բացվեցին լավագույն ռուսական ցուցասրահները և երաժշտական դահլիճները, և այն ամեն լավագույնը, ինչ կա ռուսական մշակույթի զինանոցում՝ Մարիինյան պալատը, Էրմիտաժը, Ռուսական ցուցասրահը, Տրետյակովյան ցուցասրահը տրվեցին հայկական մշակույթին»,-ընգծեց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:49
27 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ»–ում ներկայացվող իր շոուով խոստացել է զարմացնել հանդիսատեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկը հույս հայտնեց, որ իր ելույթը կվերածի գեղեցի, վառ և պրոֆեսիոնալ շոուի։
17:49
27 Ապրիլի 2017
Ջուլիան Ասանժը` Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմ կցուցադրվի ԱՄՆ–ում։
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ: