478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի առաջին տիկինը և «Ռուսկուլտուրայի» ղեկավարը այցելեցին «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսը Երևանում
15:38
03 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանը, Ռուսաստանի մշակույթի գծով դաշնային գործակալության (Ռուսկուլտուրա) ղեկավար Միխայիլ Շվիդկոն և ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամի խորհրդի անդամները չորեքշաբթի այցելեցին «Սուրբ-Հայաստան՝ վերադարձ տուն» ցուցահանդեսը Երևանում։

Հյուրերը ծանոթացան Հայաստանի պատմության թանգարանում ներկայացված քրիստոնեա Հայաստանի IV – XVIIIդդ. ժառանգության ցուցանմուշների հետ, որոնց թվում՝ 32 հինավուրց խաչքարեր։

Ինչպես լրագրողներին հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամի խորհրդի պատվիրակությունը Հայաստանում է գտնվում հիմնադրամի հետագա ծրագրերը քննարկելու նպատակով։

«Մենք որոշեցինք նաև այցելել այս հրաշալի ցուցահանդեսը, որը, կարծում եմ հետաքրքիր կլինի մեր հյուրերի համար»,- ասաց Պողոսյանը։

Նախարարը նշեց, որ հիմնադրամի խորհրդի պատվիրակությունը՝ ԱՊՀ երկրների նախագահների օգնականների ուղեկցությամբ այսօր արդեն անցկացրել է համատեղ նիստ, որից հետո տեղի  է ունեցել նրանց հանդիպումը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։

«Այսօր Երևանում բացվելու է համաժողով՝ ԱՊՀ և Բալթյան տարածության վրա գեղարվեստական թարգմանության հիմնախնդիրների քննարկման շուրջ։ Գործող հիմնախնդիրները, մասնավորապես՝ բարձրակարգ թարգմանիչների պակասը, Համագործակցության երկրների միջև անբավարար շփման մակարդակի հետևանքն է»,- ասաց Պողոսյանը։

«Սուրբ Հայաստան» (Armenia Sacra) ցուցահանդեսը Երևանում բացվել է սեպտեմբերի 11-ին և գործելու է մինչև նոյեմբերի 30-ը։ Ավելի վաղ ցուցահանդեսը մեծ հաջողությամբ ցուցադրվել  է Լուվրում՝ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում (2006թ. սեպտեմբեր – 2007թ. հուլիս)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան:
18:56
06 Սեպտեմբերի 2017
Այվազովսկու «Քաոս. Աշխարհի արարում» կտավը կցուցադրվի Երևանում
Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15–ին մեկնարկում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսը։
18:35
05 Սեպտեմբերի 2017
Թուրքիայում ֆիլմ է նկարահանվել թուրքի և հայուհու սիրո պատմության մասին (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին:
16:37
05 Սեպտեմբերի 2017
Հայաստանցի և արցախցի վարպետները կներկայացնեն իրենց բացառիկ աշխատանքները «Մշակութային վերածնունդ» փառատոնի շրջանակում
Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 9–ին Դիլիջանում։
19:52
04 Սեպտեմբերի 2017
Ֆրանսիացի կոմպոզիտոր Դյուպլեսիի երաժշտությունը հնչել է Գանձասարում (ՎԻԴԵՈ)
Նկարահանել է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը։