486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվեց նկարչուհի Լիլիթ Ասլանյանի առաջին գեղանկարչական ցուցահանդեսը
19:48
02 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում երեքշաբթի բացվեց նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության անդամ Լիլիթ Ասլանյանի առաջին հեղինակային գեղանկարչական ցուցահանդեսը։

«Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր շրջանների աշխատանքներ, սկսած 90-ական թվերից և վերջացրած 2007-ով, մասնավորապես «Ագռեսիան», «Արևի պարը»,-ասաց նկարչուհին՝ ելույթ ունենալով ցուցահանդեսի բացմանը։

Ասլանյանը հավելեց, որ հանդիսատեսին ներկայացված է տարբեր ժանրով և թեմատիկայով ավելի քան 30 աշխատանք։

«Կան բնանկարի ոճով ստեղծագործություներ, դիմանկարներ, պեյզաժներ, կան նաև կոմպոզիցիաներ։ Հանդիսատեսը կտեսնի և մի քանի ինքնանկար»,-հավելեց Ասլանյանը։

Նկարչուհին նշեց, որ ցուցահանդեսում առանձնակի դեր են կատարում հայրենասիրական աշխատանքները։

«Յուղաներկի շերտի տակ ես որոշակի թեմատիկա եմ բացահայտում»,-նշեց Ասլանյանը։

Այպես, «Գաղթ» անունը կրող աշխատանքում հեղինակը կիսվել է իր հոր հիշողություններով 1915-ի իրադարձությունների մասին։

Ասլանյանը կիսվեց նաև իր հետագա անելիքների մասին։

«Ապագայում ես մտադիր եմ հավաքել ավելի ծավալուն ցուցաշար, որտեղ ներկայացված կլինեն ոչ միայն իմ գեղարվեստական կտավները, այլ նաև մատիտանկարի ոճով կատարված աշխատանքներ, ինչպես նաև իմ կոլաժները»,-հավելեց նկարչուհին։

Լիլիթ Ասլանյանը ծնվել է 1965-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1995-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:04
28 Փետրվարի 2017
Իրինա Ալեգրովայի երևանյան համերգը չեղարկվել է
Իրինա Ալեգրովայի` մարտի 5-ին Երևանում կայանալիք համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվել է:
17:34
27 Փետրվարի 2017
Ջազի և ֆոլկի միահյուսումը Տիգրան Համասյանի նոր տեսահոլովակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անվանի հայ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն ԱՄՆ–ում ներկայացրել է «The Cave of Rebirth» իր նոր տեսահոլովակը։
11:36
27 Փետրվարի 2017
Արտառոց դեպք «Օսկար 2017»–ում. սխալ է հայտարարվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողը
Լոս Անջելեսում կայացավ «Օսկար 2017» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գրանցվեց իսկական սկանդալ։
11:08
27 Փետրվարի 2017
Լոս Անջելեսում կայացավ «Օսկար 2017»–ը. հայտնի են հաղթողների անունները
Լոս Անջելեսում ավարտվեց «Օսկարի» 89–րդ մրցանակաբաշխությունը։
15:47
24 Փետրվարի 2017
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ռոք–հիթի հիասքանչ կատարմամբ ցնցել է «Ձայնը.երեխաներ» մրցույթի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ցնցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը.երեխաներ–4» մրցույթի ժյուրիի անդամներին` կատարելով AC/DC խմբի «Highway To Hell» հիթը։
15:24
24 Փետրվարի 2017
Դաշնամուր–սաքսոֆոն հայկական դուետը նվեր կմատուցի կանանց
Անվանի դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն ու սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանը մարտի 8–ին համերգով հանդես կգան Բրյուսելում։
16:15
23 Փետրվարի 2017
Էլթոն Ջոնը կներկայացնի «Խոստում» ֆիլմն «Օսկարին» նախորդող երեկոյին
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում: