486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հռչակավոր դաշնակահար Սի Սիան Վոնգը սեպտեմբերի 27-ին Երևանում համերգ կտա
19:50
26 Սեպտեմբերի 2007

Երևանի կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 27-ին տեղի կունենա հայտնի դաշնակահար, «2006 թ. լավագույն դաշնակահար» տիտղոսի մրցանակակիր Սի Սիանգ Վոնգի համերգը՝ «21-րդ դարի հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակներում։

Ինչպես չորեքշաբթի տեղեկացրին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը փառատոնի մամուլի ծառայությունում, «Շվեյցարիան հանդիպում է Հունգարիային» համերգային ծրագրի մեջ են մտել այնպիսի երգահանների ստեղծագործություններ, ինչպիսիք են Հայնց Հոլլիգերը, Թոմաս Դավիդ Մյուլլերը, Ռուդոլֆ Կելտերբորնը, Ջորջ Լիգետտին։

Շրջագայության ընթացքում նախատեսված է դաշնակահարի ևս մեկ համերգ, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին Երևանի քաղաքապետարանի շենքում։

Սի Սիանգ Վոնգի կատարմամբ երևանյան երաժշտասերները կկարողանան լսել «Դասական երաժշտության նոր հեռանկարներ» ծրագիրը, որտեղ կհնչեն Մոցարտի, Շոպենի, Դեբյուսիի, Կելտերբորնի ստեղծագործությունները։

Սի Սիանգ Վոնգը իր համերգային ելույթները սկսել է 12 տարեկանում՝ Դանիայի ռադիոյի նվագախմբի հետ համատեղ կատարմամբ։ 2005-ին դաշնակահարը «DECCA» ընկերության պատվերով ձայնագրել է Շոպենի ստեղծագործություններից բաղկացած սկավառակը, որն արժանացել է «Դասական իրադարձություն» մրցանակին։ Այդ մրցանակը շնորհվում է Շվեյցարական ռադիո ամսագրի կողմից։

Հեղինակի երկրորդ՝ «Կլոդ Դեբյուսի. վաղ ֆորտեպյանային ստեղծագործություններ» սկավառակը ևս բարձր է գնահատվել երաժշտական քննադատների կողմից։

Սի Սիանգ Վոնգը ծնվել է Հոլանդիայում 1979-ին։ Ներկայումս բնակվում է Շվեյցարիայում։

«21-րդ դարի հեռանկարներ» ամենամյա փառատոնը Հայասանում անց է կացվում արդեն 8-րդ անգամ՝ ՀՀ վարչապետի հովանավորությամբ։

Այդ փառատոնի շրջանակներում Հայաստանում ելույթ են ունեցել նաև համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են Յուրի Բաշմետը, Վիկտոր Տրետյակովը, Սթիվեն Իսսերլիսը, «Հելլիարդ» երգչախումբը, «Քրոնոս» քառյակը, Տոկիոյի լարային քառյակը և այլ հռչակավոր մարդիկ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: