480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ բանաստեղծուհի Մարինե Ալեսի ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում
19:33
18 Սեպտեմբերի 2007

Երևանում սեպտեմբերի 22-ին տեղի կունենա հայ բանաստեղծուհի-երգահան Մարինե Ալեսի (Վարդանյան-Համբարձումյան) չորրորդ ձայնասկավառակի շնորհանդեսը, որը կոչվում է «Քո կողքին և առանց քեզ»։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին Երևանում հայտնեց բանաստեղծուհու պրոդյուսեր Արմեն Մանուկյանը։

Նրա խոսքերով, սկավառակում ընդգրկվել են հայ էստրադային երգիչների կատարմամբ 14 նոր ստեղծագործություններ։

«Նոր CD-ի ձայնագրման գաղափարը, որի մեջ ներգրավված կլինեն միայն տղամարդ կատարողներ, ծնվեց դեռևս մեկ ու կես տարի առաջ»,-պարզաբանեց նա։

Մանուկյանը հավելեց, որ ունկնդիրների դատին են ներկայացվում հեղինակի նոր երգեր այնպիսի հայտնի երգիչների կատարմամբ, ինչպիսիք են Ֆորշը, Արսեն Սաֆարյանը, Արամոն, Մայքլ Քոթանջյանը։

Պրոդյուսերը հավելեց, որ որոշ երգեր կատարել են դերասաններ, որոնց թվում են Աշոտ Ղազարյանը, Վիգեն Ստեփանյանը, Միքայել Պողոսյանը։ Մանուկյանը հայտնեց, որ նոր երգերի հիման վրա արդեն պատրաստվում են երկու տեսահոլովակներ։

Իր հերթին Մարինե Ալեսը հավելեց, որ իր նոր ձայնասկավառակի համար երգերը գրվել են երկու տարվա ընթացքում։

«Իմ երգերում ես փորձում եմ փոխանցել այն զգացմունքները, որոնք կուզենար վերապրել կանանցից յուրաքանչյուրը և այն խոսքերը, որոնք ուզում ենք լսել մեր սիրելիներից»,-ընգծեց նա։

Մարինե Ալեսն ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, ապա Թատրոնի և կինոյի պետական համալսարանը։ Ալեսը այնպիսի հայտնի երգերի հեղինակ է, ինչպիսիք են «Պատրանքի թևերին» և «Քարե անձրևը», որոնք հնչում են հայտնի էստրադային երգչուհի Շուշան Պետրոսյանի կատարմամբ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
05 Դեկտեմբերի 2016
Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին:
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը: