478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
«Վերադարձ» փառատոնն միտված է կենտրոնացնել հայերի ուշադրությունը հայրենադարձության խնդրին
19:26
18 Սեպտեմբերի 2007

Դասական երաժշտության «Վերադարձ» փառատոնը, որը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 19-30-ը, միտված է կենտրոնացնել սփյուռքահայերի ուշադրությունը հայրենադարձության խնդրի վրա։ Այս մասին երեքշաբթի մամուլի-ասուլիսում հայտարարեց «Արվեստների ցուցասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը։

Նա նշեց, որ փառատոնի մասնակիցներն են հայտնի հայ երաժիշտներ, որոնք բնակվում և ստեղծագործում են արտերկրում։

«Նման փառատոնի ստեղծման գաղափարը կապված է այն բանի հետ, որ ողջ աշխարհում ապրում են շատ տաղանդավոր և հայտնի երաժիշտներ, որոնք տարբեր պատճառներով հայրենի հողի վրա համատեղ համերգներ չեն տվել»,-ասաց Շահինյանը։

Նրա խոսքերով, փառատոնի մասնակիցները ծրագրում են սկսնակ հայ երաժիշտենրի համար վարպետության դասեր անցկացնել։

«Փառատոնի գագաթնակետը կլինի վերջին համերգը, որտեղ կկատարվեն դասական հայ երգահանների ստեղծագործությունները»,-ասաց Շահինյանը։

Նա հայտնեց նաև, որ փառատոնի շրջանակներում ծրագրվում է կազմակերպել բարեգործական համերգ Գյումրիում։

«Վերադարձ» փառատոնի մասնակիցներն են Բելգիական Եղիզաբեթ թագուհու միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր Սերգեյ Խաչատրյանը (ջութակ, Գերմանիա), Կարեն Հարությունյանը (ջութակ, Գերմանիա), Կորյուն Ասատրյանը (սակսոֆոն, Գերմանիա), Լուսինե Խաչատրյանը (պիանինո, Գերմանիա), Գայանե Շարլույանը (դաշնամուր, Իսպանիա), Հայաստանի ժողովրդական դերասանուհի, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ինչպես նաև «Նարեկացի» արվեստի կենտրոնի նվագախումբը, դիրիժորներ Արամ Թալալյանը և Վլադիմիր Խաչատրյանը (Գերմանիա)։

Փառատոնը կանցկացվի Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանի բարձր հովանու ներքո Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Կազմակերպիչներն են «Արվեստների ցուցասրահ» մշակութային հիմնադրամը և «ՎԻԼՍ» երաժշտական փառատոնը (Գերմանիա)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։