478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն բրազիլական մշակույթի օրեր
16:03
12 Սեպտեմբերի 2007

Հայաստանում սեպտեմբերի 14-20-ը կանցկացվեն բրազիլական մշակույթի օրեր։ Այս մասին չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Ռենատե Ստիլեն (Renate Stille)։

«Մշակութային միջոցառումների անցկացումը պայմանավորված է ձեր երկրի հանդեպ հետաքրքրությամբ, չնայած Բրազիլիայում Հայաստանի մասին ավելի շատ գիտեն, քան ձեզ մոտ՝ Բրազիլիայի մասին»,-նկատեց դեսպանը։

Դեսպանի խոսքերով, Բրազիլական մշակույթի օրերը կմեկնարկեն հայտնի բրազիլական դաշնակահարուհի Մարիա Ժոզե Կարասկեյրայի համերգով։

Դաշնակահարուհու կատարմամբ կհնչեն ինչպես հայ, այնպես էլ բրազիլացի երգահանների ստեղծագործություններ (այդ թվում՝ Կոմիտաս, Առնո Բաբաջանյան, Նազարե և Վիլանի Կորտիս)։

«Չնայած մեր ժողովուրդների միջև գոյություն ունի լեզվական պատնեշ, բայց, ես կարծում եմ, որ երաժշտությունը մեզ կմիավորի»,-ասաց նա։

Ստիլեյի կարծիքով, մշակույթի շաբաթվա առանցքային իրադարձություններից մեկը կդառնա բրազիլական ժողովրդական երաժշտության կատարումը երգչուհի Կարինե Էդեմի կատարմամբ, որը կանցկացվի բազմամարդ և սիրված ջազ-սրճարաններից մեկում՝ «Առագաստում»։

«Բրազիլական երաժշտությունից բացի, սրճարանի այցելուներին կառաջարկվեն բրազիլական ազգային ճաշատեսակներ և հյութեր»,-հայտնեց դիվանագետը։

Օրերի շրջանակներում, երաժշտական միջոցառումներից բացի, հայ հանդիսատեսին կներկայացվեն ազգային պարեր և կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացնում են Բրազիլիան։

«Օրերի անցկացմանը մենք ներգրավել ենք նաև ներկայումս հայկական ակումբներում խաղացող բրազիլական ֆուտբոլիստների։ Հայ հանդիսատեսին կներկայացվի յուրահատուկ սպորտային շոու, որտեղ ներգրավված կլինեն ոչ միայն բուն ֆուտբոլիստները, այլ արհեստավարժների հետ ուժերը չափելու ցանկություն ունեցողները»,-պարզաբանեց նա։

Բրազիլական մշակույթի օրերը կանցկացվեն Երևանում, Գյումրիում և Վանաձորում։

Օրերի անցկացման կազմակերպիչն է Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը՝ Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։--0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։