484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայում Հայաստանի տարի անցկացնելը շատ կարևոր քաղաքական իրադարձություն էր. ՀՀ ԱԳ նախարար
17:27
11 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայում Հայաստանի տարի անցկացնելը շատ կարևոր քաղաքական իրադարձություն էր։ Այս մասին երեքշաբթի Երևանում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով արդեն իսկ Լուվրում ցուցադրված «Սուրբ Հայաստան՝ վերադարձ տուն» ցուցահանդեսի բացման արարողոթւյան ժամանակ։
 
Նրա կարծիքով, բացի մշակութային և ուսուցողական նշանակությունից, ցուցահանդեսը նաև քաղաքական ասպեկտ ունի։

«Առաջին հերթին, մենք մեր մշակութային արժեքները ներկայացրեցինք ֆրանսիացիներին։ Հաշվի առնելով այն, որ Փարիզը միջազգային կենտրոն է, կարելի է ասել, որ մեր արժեքները ներկայացվել են միջազգային հանրությանը»,- ասաց նախարարը։

Միաժամանակ, Օսկանյանն ավելացրեց, որ Լուվրի «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել։

Նախարարի խոսքերով, Ֆրանսիայում Հայաստանի տարին կարևոր դեր խաղաց հայկական սփյուռքի համար՝ ամրացնելով կապերը հայրենիքի հետ։

«Տարվա շրջանակներում անցկացված միջոցառումները մեր սփյուռի համար հպարտության առարկա դարձան»-ընդգծեց Օսկանյանը։

«Սուրբ Հայաստան» (Armenia Sacra) ցուցահանդեսը Փարիզում կազմված էր Հայաստանի քրիստոնյա մշակույթի ավելի քան 200 նմուշներից՝ սկսած 4-րդ դարից մինչև 18-րդ դարի վերջը, որոնց թվում ցուցադրվեցին 32 խաչքար։ Ցուցահանդեսում ընդգրկված էին ոչ միայն Սուրբ Էջմիածնի գանձերը, այլև Հայաստանի այլ պատմական, հոգևոր և մշակութային կենտրոններից բերված նմուշներ, մասնավորապես՝ Մատենադարանի ձեռագրեր, նմուշներ Հայաստանի պատմության թանգարանից, ինչպես նաև սփյուռքի տարբեր թանգարաններից բերված ցուցանմուշներ։ Ցուցահանդեսի խաչքարերը բերված էին Հայաստանի տարբեր թանգարաններից, Ինչպես նաև Հին Ջուղայից, Փարիզի թանգարանից, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանությունից։ Լուվրի ցուցահանդես այցելել է ավելի քան 300 հազար մարդ։

Հայաստանի տարին Ֆրանսիայում սկսեց 2006թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը և ավարտվեց 2007թ. հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը։ Հայաստանի տարվա շրջանակներում 165 ֆրանսիական քաղաքներում տեղի ունեցան մոտ 850 մշակութային, տնտեսական և բարեգործական միջոցառումներ։

Խոշորագույն միջոցառումների թվում տեղի ունեցավ ձեռագրերի և պատմական արժեքների «Հայաստան՝ գրերի հրաշքը» ցուցահանդեսը, խաչքարերի ցուցահանդեսը՝ «Armenia Sacra» (Սուրբ Հայաստան), ինչպես նաև հայ հռչակավոր նկարիչներ Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի նկարները, Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:43
28 Ապրիլի 2017
«Դեպի Եվրատեսիլի» երաժշտական մաղթանքը Արծվիկին՝ դեպի Եվրատեսիլ ճանապարհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներն իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնել «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակ ու «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Արծվիկին:
15:08
28 Ապրիլի 2017
Աշխարհահռչակ ջազմեն կմասնակցի Ջազի միջազգային օրվա համերգին Երևանում
Ջազի միջազգային օրվան նվիրված համերգ կանցկացվի Երևանում ապրիլի 30–ին:
20:49
27 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ»–ում ներկայացվող իր շոուով խոստացել է զարմացնել հանդիսատեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկը հույս հայտնեց, որ իր ելույթը կվերածի գեղեցի, վառ և պրոֆեսիոնալ շոուի։
17:49
27 Ապրիլի 2017
Ջուլիան Ասանժը` Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմ կցուցադրվի ԱՄՆ–ում։
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել: