482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տարին Ֆրանսիայում գերազանցեց բոլոր սպասելիքները. Ֆրանսիացի դիվանագետ
15:42
11 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տարին Ֆրանսիայում գերազանցեց բոլոր սպասելիքները, երեքշաբթի Երևանում «Սուրբ Հայաստան` վերադարձ տուն» ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը։

Նրա խոսքերով, Հայաստանի տարի անցկացնելը շատ կարևոր էր, քանի որ Ֆրանսիայում կազմակերպված միջոցառումները ֆրանսիացիներին բացառիկ հնարավորություն տվեցին ծանոթանալ Հայաստանի մշակույթի, արվեստի և պատմության հետ։ «Այս տարին Հայաստանի համար իսկական հաղթանակի տարի էր»,- ասաց Սմեսովը։

Բացի այդ, ֆրանսիացի դեսպանն ավելացրեց, որ Ֆրանսիայում Հայաստանի տարին երկկողմանի հարաբերությունների զարգացման համար բացառիկ իրադարձություն դարձավ։

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև շատ սերտ հարաբերություններ են ստեղծվել, սակայն, դա բավական չէ, անհրաժեշտ է դրանք զարգացնել։ Հետագայում նույնպես մեր համագործակցության հիմքում լինելու է մեր մշակույթներին լավ ծանոթ լինելու հանգամանքը»,- ավելացրեց նա։

«Սուրբ Հայաստան՝ վերադարձ տուն» ցուցահանդեսի բոլոր նմուշները ցուցադրվել են Լուվրում։

«Սուրբ Հայաստան» (Armenia Sacra) ցուցահանդեսը Փարիզում կազմված էր Հայաստանի քրիստոնյա մշակույթի ավելի քան 200 նմուշներից՝ սկսած 4-րդ դարից մինչև 18-րդ դարի վերջը, որոնց թվում ցուցադրվեցին 32 խաչքար։ Ցուցահանդեսում ընդգրկված էին ոչ միայն Սուրբ Էջմիածնի գանձերը, այլև Հայաստանի այլ պատմական, հոգևոր և մշակութային կենտրոններից բերված նմուշներ, մասնավորապես՝ Մատենադարանի ձեռագրեր, նմուշներ Հայաստանի պատմության թանգարանից, ինչպես նաև սփյուռքի տարբեր թանգարաններից բերված ցուցանմուշներ։ Ցուցահանդեսի խաչքարերը բերված էին Հայաստանի տարբեր թանգարաններից, Ինչպես նաև Հին Ջուղայից, Փարիզի թանգարանից, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանությունից։ Լուվրի ցուցահանդես այցելել է ավելի քան 300 հազար մարդ։

Հայաստանի տարին Ֆրանսիայում սկսեց 2006թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը և ավարտվեց 2007թ. հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը։ Հայաստանի տարվա շրջանակներում 165 ֆրանսիական քաղաքներում տեղի ունեցան մոտ 850 մշակութային, տնտեսական և բարեգործական միջոցառումներ։

Խոշորագույն միջոցառումների թվում տեղի ունեցավ ձեռագրերի և պատմական արժեքների «Հայաստան՝ գրերի հրաշքը» ցուցահանդեսը, խաչքարերի ցուցահանդեսը՝ «Armenia Sacra» (Սուրբ Հայաստան), ինչպես նաև հայ հռչակավոր նկարիչներ Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի նկարները, Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:22
08 Դեկտեմբերի 2016
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակին
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, նշվում է կինոմրցանակի կայքում:
20:06
06 Դեկտեմբերի 2016
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները։ Մրցանակն ամեն տարի շնորհվում է ԱՄՆ–ի ձայնագրման արվեստի և տեխնիկայի ազգային ակադեմիայի կողմից։
16:08
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանը UNESCO-ում տապալել է Ադրբեջանի և Թուրքիայի` հայկական լավաշին «բռնատիրելու» փորձերը
Կոմիտեի XI նիստը` կապված UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հետ, տեղի է ունեցել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայում:
15:29
05 Դեկտեմբերի 2016
Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին:
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։