478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կբացվի Լուվրում ցուցադրված ցուցանմուշների ցուցահանդեսը
18:40
10 Սեպտեմբերի 2007

Հայաստանի ազգային պատկերասարահում սեպտեմբերի 11-ին կաբցվի «Սուրբ Հայաստան։ Վերադարձ տուն» ցուցահանդեսը, որը կտևի մինչև նոյեմբերի 30-ը։

Ինչպես երկուշաբթի մամուլի-ասուլիսում տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական, Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպիչ Վիգեն Սարգսյանը, ցուցասրահում ներկայացվելու են Լուվրում ներկայացված «Սուրբ Հայաստան» (Armenia Sacra) ցուցահանդեսի բոլոր նմուշները։

«Նկատի ունենալով ցուցահանդեսի նշանակությունը և նրա նկատմամբ հայկական հանսարակության հետաքրքրությունը՝ մենք որոշել ենք վերականգնել այն Հայաստանում նույն ձևով, որով այն ներկայացվել էր Լուվրում՝ պահպանելով անգամ ոճը»,-ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ բոլոր ցուցանմուշները, որոնց ապահովագրման ընդհանուր գումարը կազմել է 200 մլն. եվրո, անվնաս Հայաստան են հասցվել։

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին նկատեց, որ ցուցահանդեսի կապակցությամբ առանձնահատուկ գնային քաղաքականություն է տարվելու, ինչը թույլ կտա ավելի մեծ թվով քաղաքացիների այցելել այն։

«Նկատի ունենալով ցուցահանդեսի ճանաչողական նշանակությունը՝ ուսանողների համար ավելի ցածր գներ են նախատեսված, իսկ դպրոցականները ցուցահանդես կայցելեն անվճար։ Բացի այդ, ցուցահանդեսը բաց կլինի 10։00-ից մինչև 19։00-ն, որպեսզի բոլոր ցանկացողներն այցելելու հնարավորություն ունենան»,-ասաց նախարարը։

«Սուրբ Հայաստան» (Armenia Sacra) ցուցահանդեսը Լուվրում բացվել է փետրվարի 19-ին։ Այն ներառում է քրիստոնյա Հայաստանի 4-ից 18-րդ դարերի ավելի քան 200 ցուցանմուշներ, այդ թվում՝ 32 խաչքար։

Ֆրանսիայում Հայաստանի տարին անց է կացվել 2006-ի սեպտեմբերի 21-ից մինչև 2007-ի հուլիսի 14-ը։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։