482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+20
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ունեցավ «Ցավալի պայմանագրեր» պատմական գրքի շնորհանդեսը
16:50
07 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Սահակյանի «Ցավալի պայմանագրեր» գրքի շնորհանդեսը։

Ինչպես միջոցառման ժամանակ հայտարարեց գրքի հեղինակը, հրատարակության մեջ ուսումնասիրվել է 1914-1923թթ. ժամանակաշրջանը, այսինքն՝ Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդող տարիների ժամանակաշրջանը՝ «Հայաստանի համար անբարենպաստ բոլոր հետևանքներով հանդերձ»։

«Աշխատության մեջ մանրամասն ուսումնասիրվել են Բրեստ-լիտվական, Բաթումի, Սևրի, Երևանի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի և Լոզանի պայմանագրերը, ինչպես նաև դրանց հիմքում դրված, «Հայկական հարցի» հետ անմիջական կապ ունեցող, պատմական դեպքերը»,- նշեց Սահակյանը։

Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի կարծիքով, հրատարակությունը մեծ ավանդ է հայրենական պատմագրության մեջ, քանի որ այստեղ առաջին անգամ մանրամասնորեն ուսումնասիրվում են ութ այսպես կոչված «ցավալի պայմանագրերը», որոնք էական նշանակություն են ունեցել Հայաստանի պատմության համար։

Նրա խոսքերով, այս աշխատությունը լուրջ պատմա-գիտական հետազոտություն է, որը մեծ արժեք է ներկայացնում ինչպես գիտնականների, այնպես էլ միջազգային իրավունքի մասնագետների համար։

«Տեքստը գրված է պարզ, մատչելի լեզվով և հենց այդ պատճառով էլ մեծ նվեր է ոչ միայն գիտական ասպարեզի ներկայացուցիչների, այլև ողջ հասարակության համար»,- ավելացրեց գրադարանի տնօրենը։

Սարգսյանը վստահություն  հայտնեց, որ «Ցավալի պայմանագրեր» գիրքն անհրաժեշտ է թարգմանել օտար լեզուներով, որպեսզի այն հասանելի լինի նաև արտասահմանցի ընթերցողին։

«Ցավալի պայմանագրեր» գիրքը հարկավոր է թարգմանել աշխարհի տարբեր լեզուներով, քանի որ այն հետաքրքրություն է ներկայացնում նաև այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք գոնե մի քիչ ծանոթ են Հայաստանի պատմությանը»,- կարծում է Սարգսյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա:
15:07
17 Մայիսի 2017
Արեգ Բալայանը` «Ավրորա» լուսանկարչական մրցույթի հաղթող (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Մարդասիրության աչքերով» խորագրով լուսանկարչական ֆոտոցուցահանդեսն է բացվել  «Դալան» ցուցասրահում մայիսի 16-ին։
20:56
16 Մայիսի 2017
Ազգային պատկերասրահի այցելուները կարող են վիրտուալ շրջայց կատարել Արևմտյան Հայաստանով և Կիլիկիայով
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի և Կիլիկիո պատմական հուշարձանների ցուցահանդեսը՝ 360 ° ձևաչափով: