486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի թատրոնները պետք է անցնեն կոմերցիոն աշխատաձևի
19:00
17 Հուլիսի 2007

Հայաստանի թատրոնները պետք է անցնեն կոմերցիոն աշխատաձևի ։ Այս կարծիքը երեքշաբթի հայտնեց Ղափլանյանի անվան Պետական դրամատիկ թատրոնի ղեկավար Արմեն Խանդիկյանը։

Նրա խոսքերով, իր ղեկավարած թատրոնը միշտ ձգտել է լինել կոմերցիոն և միաժամանակ ինտելեկտուալ հաստատություն։

«Մենք չենք վարանում բեմադրել կոմերցիոն զվարճալի ներկայացումներ։ Կարևոր է, սակայն, այդ անելիս, պահպանել սեփական ինտելեկտուալ և հոգևոր մակարդակը, էներգետիկան, որպեսզի դեմքդ չկորցնես և չկորցնես իսկական երկրպագուներիդ»,- ասաց Ա. Խանդիկյանը։

Նա նշեց, որ Ղափլանյանի անվան թատրոնը միշտ ստացել է պետական ֆինանսավորում և աջակցություն, բայց դա բավարար չէ, և պետք է կարողանալ ինչ-որ չափով ինքնուրույն լուծել տարբեր, այդ թվում նաև ֆինանսական խպնդիրները։

«Մենք ունենք դահլիճները լցնելու խնդիր, ինչն այսօր այնքան էլ հեշտ չէ։ Այդ պատճառով էլ մենք դեմ չենք, ժամանակ առ ժամանակ մեր բեմում ներկայացնել զվարճալի ծրագրեր»,- նշեց գեղարվեստական ղեկավարը։

Խանդիկյանը ընգծեց թատրոնների նորմալ գործունեության համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորման կարևորությունը։

«Պետք է հանդիսատես դաստիարակել և դա ոչ միայն թատրոնների, այլ նաև պետության և ուսումնական հաստատությունների խնդիրն է»,- կարծում է նա։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2006-ին հանրապետությունում գործում էին 26 թատերական կազմակերպություներ, որոնցից 15-ը՝ դրամատիկ, 5-ը՝ տիկնիկային, 4-ը՝ երաժշտական, ինչպես նաև Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը և երևանյան կրկեսը։

2006-ին ֆինանսական ծախսերը կազմել են 1622,7 մլն. դրամ (շուրջ 4,8 մլն դոլար հուլիսյան արժույթով), իսկ գործող 26 թատերական կազմակերպությունների բյուջեն կազմել է 1644,9 մլն. դրամ, որից 1180,5 մլն. դրամը հատկացվել է պետական միջոցներից։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։
12:38
13 Փետրվարի 2017
Էվա Ոսկանյանը գերել է «Ձայնը» ուկրաինական շոուի ժյուրիի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էվա Ոսկանյանը հիանալի ելույթ է ունեցել «կույր լսումների» փուլում։
11:50
13 Փետրվարի 2017
Ադելը` Grammy մրցանակաբաշխության հաղթահերոս
Բրիտանացի երգչուհին դարձավ արարողության հաղթահերոսը` մրցանակի արժանանալով միանգամից հինգ անվանակարգերում։
14:36
12 Փետրվարի 2017
Անգելինա Պապիկյանը Հայաստանից ապշեցրել է «Ты супер» մրցույթի ժյուրիին՝ անցնելով երկրորդ փուլ
«Ты супер» նոր մրցույթի պատանի մասնակից, 15-ամյա Անգելինա Պապիկյանը Հայաստանից փայլուն ելույթ է ունեցել առաջին փուլում: