484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+12
Եղանակը Երևանում
Հայ
Այսօրվա հայ հանդիսատեսի մոտ բացակայում է թատրոնի նկատմամբ քննադատական վերաբերմունքը
17:52
17 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօրվա հայ հանդիսատեսի մոտ բացակայում է իրական թատերասերին հատուկ քննադատական սուր վերաբերմունքը։ Այսպիսի կարծիք հայտնեց երեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հանրահայտ հայ դերասան և ռեժիսոր, վիդեո և կինոնկարի նյույորքյան միջազգային փառատոնի մրցանակակիր Մուրադ Ջանիբեկյանը։

«Հայաստանում այժմ չկա թատրոնը սիրող և գնահատող հանդիսատես։ Մարդիկ չեն կարողանում գնահատել ներկայացումները և դրանից օգտվում են անտաղանդ մարդիկ, որոնք ինքնագովազի միջոցով փորձում են համոզել ժողովրդին իրենց հանճարեղության մեջ», - նշեց Ջանիբեկյանը։

Նրա խոսքերով, այսպիսի իրավիճակ է տիրում մշակույթի գրեթե բոլոր բնագավառներում, մասնավորապես երաժշտական մշակույթում, որտեղ յուրաքանչյուր միջակ կատարող իրեն աստղ է համարում։ .

Ինչպես կարծում է Ջանիբեկյանը, «գործերը լավ չեն նաև թատրոնում», որտեղ գերակայում են քիչ հայտնի և անտաղանդ դերասաններով ցածրորակ ներկայացումները։

«Ես կարծում եմ, որ 20-րդ դարի հայ նշանավոր դերասան Հրաչյա Ներսիսյանի մահից հետո, թատրոնը սրտի կաթված ստացավ։ Բեմում հիմնավորվեցին միջին մակարդակի դերասանները, իսկ լավերը շարունակում են աննկատ մնալ», - ընդգծեց  դերասանը։

Վերջում Ջանիբեկյանը նշեց, որ արդեն ժամանակն է «բացել կուրության վարագույրը» և արվեստում տեսնել լավը և լավագույններին, որի համար հենց հանդիսատեսին է անհրաժեշտ  լինել  ավելի բազմագիտակ և քննադատական մոտեցում ցուցաբերել արվեստի գործիչներին  գնահատելիս։

Մուրադ Ջանիբեկյանը Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան է, հայտնի կինոռեժիսոր։  

2005 թ.-ի սեպտեմբերին վիդեոյի և կինոնկարների նյույուքյան միջազգային փառատոնում (New York international and independent film & video festival in Los Angeles 2005) Ջանիբեկյանի «Համլետ» գեղարվեստական կինոնկարը արտասահմանյան ֆիլմերի անվանակարգում արժանացել է լավագույն ռեժիսուրայի մրցանակին ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։
16:46
13 Մարտի 2017
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարակարծիք են «Եվրատեսիլին» Հայաստանի հաջողության կանխատեսումներում
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարբեր կերպ են գնահատում «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի հաջողության շանսերը: