ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Անհայտները կոտրել են «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի Instagram սոցցանցի էջը, ասվում է Armenia in Eurovision Song Contest ֆան էջում։
Այս տարի «Եվրատեսիլ 2016»-ն անցկացվում է «Միավորվենք» կարգախոսով Ստոկհոլմի «Գլոբեն» համալիրում։ Եզրափակիչը կկայանա շաբաթ՝ մայիսի 14-ին։
Ընդհանուր առմամբ, մրցույթին կմասնակցեն 26 կատարողներ՝ երկու կիսաեզրափակիչների տասական հաղթողներ, ինչպես նաև ընդունող երկրի՝ Շվեդիայի, մրցույթի հիմնադիրներ և գլխավոր հովանավորներ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։
Բեմ դուրս կգան Բելգիայի, Չեխիայի, Նիդեռլանդների, Ադրբեջանի, Հունգարիայի, Իտալիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Սերբիայի, Լիտվայի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Մալթայի, Վրաստանի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի և Հայաստանի ներկայացուցիչները։. -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում