485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Որոգայթ». հայտնվելը հեշտ է, դուրս գալը` անհնար
13:27
21 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի երեկոյան Երևանում տեղի ունեցավ «Որոգայթ» քրեական դրամայի պրեմիերան։  

Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է։ Ֆիլմում հանդես են եկել հայտնի դերասաններ Հարություն Մովսիսյանը, Արթուր Դարբինյանը, Սոս Ջանիբեկյանը, Գրիշա Աղախանյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Ելենա Բորիսենկոն, Սարգիս Գրիգորյանը և ուրիշներ։ Ֆիլմը նկարահանվել է 2010 թ.–ին Հայաստանում հայտնի համանուն սերիալի մոտիվներով։

премьера фильма "Западня"

Ֆիլմի գործողությունները ծավալվում են զուգահեռաբար երկու ժամանակահատվածներում` 1980 և 2015 թթ.–ին։ Երիտասարդ տաղանդավոր նկարիչ և բռնցքամարտիկ Հովիկը դատապարտվում է չորս տարվա ազատազրկման խուլիգանների հետ վեճի պատճառով, որոնցից մեկը ազդեցիկ մարդու որդի է։ Արդյունքում կորցնելով սիրած աղջկան և պատրանքները` ֆիլմի հերոսը, հայտնվելով ազատության մեջ, կրկին բախվում է դժվարին ընտրության հետ։ Այս անգամ, պաշտպանելով ընկերոջը, նա դառնում է մարդասպան։

Այնուհետև գործողությունները տեղափոխվում են մեր օրեր։ Հայաստանի քրեական աշխարհի կնքահայրը, որը, թվում  է, թե ամեն ինչ ունի` երջանիկ լինելու համար, իրականում շատ միայնակ է և դժբախտ։

премьера фильма "Западня"

Չնայած, որ ֆիլմը փոքր–ինչ ձգձգված է, ստեղծողներին չի կարելի մեղադրել էֆեկտային տեսարանների և դրայվի բացակայության մեջ։ Ֆիլմում ներկայացված է մաֆիայի մասին պատմող կինոնկարների ողջ ներկապնակը` գողական «սխոդկաներ», փոխհրաձգություններ, պայթյուններ և այլն։

Այդուհանդերձ, ֆիլմի` գլխավոր հերոսի համար համեմատաբար երջանիկ ավարտն այն փաստի ապացույցն է, որ «Որոգայթ» ֆիլմի ստեղծողների ուղերձն այն է, որ հույսը չի կարող մահանալ, իսկ հերոսը, չնայած բարդ հանգամանքներին, որոնցում նա ակամայից հայտնվում է և որոնց հետևանքները փոխում են նրա կյանքը,  փորձում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։

Ինչպես նշեց «Որոգայթ» ֆիլմի գլխավոր դերակատար Հարություն Մովսիսյանը, հեշտ չէ կերտել քրեական հեղինակության կերպարը։  

премьера фильма "Западня"

«Դժվար է խաղալ քրեական հեղինակության դեր, որն ունի բազմաթիվ դրական գծեր։ Սակայն ես, որպես դերասան, հուսով եմ` բավականին ճկուն եմ եղել», – ասաց նա։

Ֆիլմի բեմադրող ռեժիսոր Ռոման Մուշեղյանը կոչ արեց չփնտրել ֆիլմի հերոսների իրական նախատիպեր, ինչպես նաև զուգահեռներ չանցկացնել իրականում գոյություն ունեցող մարդկանց և իրավիճակների հետ։ Նա կարծում է, որ ֆիլմն ունի նաև դիդակտիկ նշանակություն։ Մասնավորապես, ֆիլմն անդրադառնում է հայրենասիրության թեմային։  Ներկայացում է, թե ինչպես կարելի է խուսափել բարդ իրավիճակներից։

««Որոգայթ» ֆիլմը հայկական քրեական դրամա է, որում ներկայացված է Հայաստանի նորագույն պատմությունը։ Եթե խոսենք ավելի կոնկրետ, ապա ֆիլմը պատմում է մի մարդու մասին, ով, հանգամանքներից ելնելով, հայտնվում է որոգայթում և փորձում ազատվել այնտեղից», –ասաց նա։

премьера фильма "Западня"

Ինչ վերաբերում է համաշխարհային նմանատիպ ֆիլմերի հետ «Որոգայթը» համեմատելուն, ապա, նրա խոսքով, Հոլիվուդում, օրինակ, այս թեմայով նկարահանված շատ ֆիլմեր կան, սակայն «Որոգայթը» զուտ հայկական պատմություն է։

Նրա խոսքով` ֆիլմի բյուջեն կազմել է ավելի քան 400 հազար դոլար։ Նախատեսվում է վարձույթ կազմակերպել Երևանում, Գյումրիում և Մոսկվայում։

Ֆիլմը, անխոս, կարժանանա բազմաթիվ քննադատությունների, ստեղծողներին կարող են մեղադրել ինչպես ճաշակի բացակայության, այնպես էլ սյուժեի  անճշմարտացիության մեջ։ Այդուհանդերձ, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հասարակ մարդկանց միշտ հետաքրքրել է քրեական աշխարհը։ Նման ֆիլմերը հնարավորություն են տալիս գոնե մի ակնթարթ նայել իրենց համար օտար աշխարհին։ Ինչ վերաբերում է լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի որակին, ապա այստեղ, ինչպես ասվում է, ով ավելի լավ կարող է նկարահանել, թող անի դա...Ամեն դեպքում, պետք է որոշի հանդիսատեսը։–0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2017
Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
14:15
28 Նոյեմբերի 2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։
21:59
26 Նոյեմբերի 2017
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում, հաղթեց Ռուսաստանը (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում։
12:59
25 Նոյեմբերի 2017
Միշել Մստոյանը հուզել է հանդիսատեսին էթնիկ երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս:
10:00
25 Նոյեմբերի 2017
Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին կայցելեն Հայաստան. «ՆՈՎՈՍՏԻ–ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորիա Թիերե–Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերեն, կայցելեն Հայաստան: