478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+34
Եղանակը Երևանում
Հայ
«Վերադարձ» կվինտետն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում
17:33
05 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Վերադարձ» կվինտետն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում երաժշտական համանուն փառատոնի շրջանակում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին կազմակերպիչները։
 
Հատուկ փառատոնի շրջանակում կվինտետում միավորված երաժշտական կոլեկտիվի մասնակիցներն են` Լիլիթ Գրիգորյանը (դաշնամուր, Բելգիա), Դավիթ Հարությունյանը (ջութակ, Ֆրանսիա), Տոմոկո Ակասական (ալտ, Ճապոնիա), Փոլին Բարտիսոլը (թավջութակ, Ֆրանսիա) և Բլանշ Ստրոմբոնի (կոնտրաբաս, Ֆրանսիա)։

«Կամերային երաժշտության երեկո» խորագրով համերգի ընթացքում կհնչեն Մալերի, Մենդելսոնի և Բարտոլդիի, ինչպես նաև Շուբերտի ստեղծագործություններ։ Համերգը կկայանա նոյեմբերի 5–ին։

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված «Վերադարձ» դասական երաժշտության 8–րդ փառատոնն անցկացվում է հոկտեմբերի 19–ից նոյեմբերի 7–ը։ Փառատոնի ընթացքում կկայանա հինգ համերգ, որոնց ընթացքում կներկայացվեն դասական երաժշտության տարբեր ուղղությունների և ժամանակահատվածի ստեղծագործություններ։

Եզրափակիչ համերգի ընթացքում համաշխարհային տանգոյի գլուխգործոցներ կներկայացնի Եվրոպայի «Տանգո Կարբո» ֆրանսիական անսամբլը, ելույթ կունենա նաև ջութակահար Դավիթ Հարությունյանը։

Փառատոնի կազմակերպիչն ու հիմնադիրն «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամն է։ Փառատոնն անցկացվում է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։


«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։