484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Մեկնարկել է Մանկական Եվրատեսիլը
13:11
18 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանկական Եվրատեսիլ-2015»-ը մեկնարկել է նախօրեի երեկոյան Սոֆիայում:  

Նախատեսվում էր, որ բացման հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 15-ին, սակայն Փարիզի ահաբեկության զոհերի հիշատակի սգո եռօրյակով պայմանավորված, բացումը հետաձգվել էր:  

Բոլոր մասնակից երկրների պատվիրակություններն անցել են կարմիր գորգի վրայով: Հանդիսության վարողը  «Եվրատեսիլի-2008»-ի մասնակից Յոհանա Դրագնևան է:  

«Մանկական Եվրատեսիլի»  հայ մասնակիցը` Միկան (Միքայել Վարոսյանը) "LOVE" երգով հանդես կգա 11-րդ համարի ներքո նոյեմբերի 21-ին, համերգային ծրագրի երկրորդ մասում:

«Մանկական Եվրատեսիլ-2015»–ի հայ մասնակցի երգը ֆավորիտների շարքում է>>

Առաջինը հանդես կգա Սերբիայի ներկայացուցիչը, նրանից հետո Վրաստանի, Սլովենիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Ավստրալիայի, Իռլանդիայի, Ռուսաստանի, Մակեդոնիայի, Բելոռուսի ներկայացուցիչները:

Միկայից հետո, ով արդեն առաջին փորձերն է արել Բուլղարիայում, ելույթ կունենան Ուկրաինայի, Սան-Մարինոյի, Մալթայի, Ալբանիայի և Չեռնոգորիայի պատանի երաժիշտները:

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ 2015»-ն կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, Armeec համերգասրահում «Discover» («Բացահայտիր») կարգախոսով:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.–ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը` «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2008թ.–ին Մոնիկա Մանուչարյանը ներկայացել է «Իմ երգի հնչյունները» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը։ 2009թ.–ին Լաուրա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով նվաճեց երկրորդ տեղը`այդ տեղը կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։

Մեկ տարի անց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ 12–ամյա քաղաքացի Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011թ.–ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց պատանի երգչուհի Դալիթան։ Compass Band հայկական խումբը, որը 2012թ.–ին Ամստերդամում ներկայացրեց Հայաստանը, զբաղեցրեց երրորդ տեղը։

2013 թվականին Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Ավանեսյանը Կիևում անցկացված մրցույթում զբաղեցրեց 6–րդ տեղը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։