484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում Իրանի ճարտարապետական հուշարձանների մասին նյութեր կներկայացվեն
17:05
28 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իրանի տարածքում գտնվող հայկական բացառիկ ճարտարապետական հուշարձանների մասին նյութեր կներկայացվեն Երևանում կայանալիք ցուցահանդեսում, չորեքշաբթի լրագրողներին ասաց հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը։
 
«Հայկական ճարտարապետությունն Իրանում» ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 29–ին Երևանի Հովհ.Թումանյանի անվան թանգարանում։

«Ցուցահանդեսում ներկայացված է 50 ցուցափեղկ Իրանի տարածքում գտնվող հայկական պատմական հուշարձանների նյութերով։ Բավականին մանրամասն կներկայացվի Նոր Ջուղան, ինչպես նաև Իրանի կենտրոնական մասում տեղադրված մի շարք համայնքներ»,– ասաց Կարապետյանը։

Նա ավելացրեց, որ վերջին տարիներին Իրանի կառավարությունը հայկական պատմական հուշարձանների վերականգնման աշխատանքներ է կատարում, օրինակ, Սուրբ Թադևոս Առաքյալի վանքը, Սուրբ Տիրամոր վանքը Ծոր–Ծորում և այլն։

Հայաստանում Իրանի դեսպանության մշակութային կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեժքին ավելացրեց, որ ցուցահանդեսը բացառիկ է ինչպես մշակութային, այնպես էլ ճարտարապետական առումով։

«Ուշադրությունը, որով մենք վերաբերվում ենք Իրանում հայկական ճարտարապետությանը, պայմանավորված է նրանով, որ իրանացի ժողովրդի համար հայերը ոչ թե հյուրեր են, այլ իրավահավասար քաղաքացիներ, որոնց արժեքները մենք նույնպես հարգում ենք»,– նշեց Մեժքին։

Նա ընդգծեց, որ Իրանում պահպանվել է հայկական հսկայական մշակութային ժառանգություն, ավելացնելով, որ գոյություն ունեն դրանց մասին վկայող մոտ 100 հազար լուսանկարներ։

«Ցուցահանդեսում ներկայացված են ոչ միայն եկեղեցիներ և վանքերը, այլ նաև կամուրջները, ավանները, որտեղ հայեր են ապրել»,– ավելացրեց Մեժքին։

«Հայկական ճարտարապետությունն Իրանում» ցուցահանդեսը կտևի մեկ ամիս։ Դրանից հետո կազմակերպիչները ծրագրում են ցուցահանդեսն Իրան տեղափոխել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ:
19:23
14 Ապրիլի 2017
Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
14:30
14 Ապրիլի 2017
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։
19:26
13 Ապրիլի 2017
Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով: