485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երևանցիները կծանոթանան ժամանակակից ճապոնական ստեղծագործություններին
16:13
21 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանցիները կծանոթանան ժամանակակից ճապոնական ստեղծագործություններին «Ավանդույթից` արդիականություն» հայ–ճապոնական ցուցահանդեսի շրջանակում, որը կանցկացվի հոկտեմբերի 22–23–ը, չորեքշաբթի լրագրողներին ասաց միջոցառման համակազմակերպիչ, «Էյբիք» հայ–ճապոնական ընկերության տնօրեն Վարդիթեր Հարությունյանը։

«2006 թ.–ից «Էյբիք» ընկերությունը համագործակցում է «Galeria Ginza I Chome» ճապոնական տաղավարի հետ (տնօրենը` Մակի Միկիկո), Հայաստանում և Ճապոնիայում պարբերաբար կազմակերպում է անհատական և խմբային ցուցահանդեսներ։ Այս տարի ցուցահանդեսը նվիրվում է հունվարից Հայաստանում գործող Ճապոնիայի դեսպանատան բացմանը», – ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ 2015 թ.– մարտին նմանատիպ ցուցահանդես է անցկացվել Ճապոնիայում, որին մասնակցել են ավելի քան 120 հայ և ճապոնացի արվեստագետներ։

 Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 22–ին Երևանի պատմության թանգարանում, իսկ հոկտեմբերի 23–ին այն կանցկացվի Հովհաննես Շարամբյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում։

Հարությունյանն ավելացրեց, որ ցուցահանդեսին կներկայացվեն 12 ճապոնացի և 9 հայ նկարիչների ստեղծագործությունները (գեղանկարչություն, քանդակագործություն, կիրառական արվեստի նմուշներ)։

Քանդակագործ Աշոտ Հարությունյանն իր հերթին ավելացրեց, որ հայ արվեստագետներին շատ է հետաքրքրում Ճապոնիայի ժամանակակից եռաչափ արվեստը, տարբեր նյութերի օգտագործումը` սկսած տեքստիլից մինչև մետաղ, միաժամանակ ճապոնացիներն էլ հետաքրքրվում են ժամանակակից հայկական արվեստով։

«Այս ցուցահանդեսի միջոցով հայ արվեստասերները հնարավորություն կունենան ծանոթանալ ժամանակակից ճապոնական արվեստին, ինչպես նաև հայ ժամանակակից նկարիչների աշխատանքներին», – ավելացրեց Հարությունյանը։ Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 30–ը։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։