486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-5
Եղանակը Երևանում
Հայ
Սերգեյ Սմբատյանը «Carnegie Hall»–ում ելույթ ունեցած ամենաերիտասարդ հայ դիրիժոր է
17:14
28 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սամբատյանը ելույթ է ունեցել ամենահայտնի համաշխարհային բեմերից մեկում` Նյու Յորքի «Carnegie Hall»–ում, հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը։

 Հաղորդման համաձայն, համերգի ժամանակ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը` դառնալով ամենաերիտասարդ հայ դիրրիժոր, ով ելույթ է ունեցել այդ հեղինակավոր բեմում։

Համերգին ելույթ է ունեցել նաև հայտնի երգչուհի Կառլի Պաոլին (մեցցո–սոպրանո), հարավկորեական ջութակահար Սոյունգ Յունը` իր ժամանակի ամենավառ երաժիշտներից մեկը և «ՅՈՒՆԵՍԿՕ–ի արտիստները հանուն խաղաղության» երաժիշտներ` Ինո Միրկովիչը (ջութակ), Միլտոն Մասկիադրին (կոնտրաբաս) և Մին Կիմը (երաժշտական ղեկավար)։

Հնչել են Պիացոլայի (Տարվա եղանակներ), Մենդելսոնի (Սիմֆոնիա № 10), Շուբերտի, Բոտեզինիի, Գերշվինի, Էլգարի և այլ կոմպոզիտորների գործեր։ Երկու մասից բաղկացած գալա համերգը տևել է մոտ երկուսուկես ժամ։

«Carnegie Hall»–ի համերգը Կորեայի կամերային նվագախմբի 50–ամյակի առթիվ կազմակերպած համաշխարհային շրջագայության մի մասն է։ 2015 թվականին նվագախումբը Սմբատյանի և ամերիկացի աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչի հետ արդեն երկու համերգ է ներկայացրել Սեուլի արվեստի կենտրոնում և Մոսկվայում։

Հայ դիրիժորի հաջորդ համերգը Կորեայի  կամերային նվագախմբի հետ կկայանա հոկտեմբերի 31–ին, Նոր Անգլիայի «Jordan Hall» կոնսերվատորիայում (Բոստոն)։

Համերգները Միացյալ Նահանգներում անցկացվում են ՅՈՒՆԵՍԿՕ–ի հովանու ներքո և նվիրված են կազմակերպության 70–ամյակին։

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է այնպիսի հեղինակավոր նվագախմբեր, ինչպես Դրեզդենի ֆիլհարմոնիկը, Չեխական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Տամպերեի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Գերմանիայի սիմֆոնիկ նվագախումբը. Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Մոսկվայի ֆիլհարմոնիան, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախումբը և շատ այլ նվագախմբեր` ներկայացնելով հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործություններ։ -0-


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: