486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+9
Եղանակը Երևանում
Հայ
Անդրեյ Բիտովը «Յասնայա Պոլյանա» մրցանակակիր է դարձել «Հայաստանի դասերը» հայտնի էսսեով
17:11
29 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անդրեյ Բիտովը «Յասնայա Պոլյանա» մրցանակակիր է դարձել «Հայաստանի դասերը» հայտնի էսսեով։

Բիտովը հաղթել է «Ժամանակակից դասական» անվանակարգում։ Նա խոստովանել է, որ գիրքը պատահաբար է հայտնվել, հաղորդում է «Իզվեստիան»։

«Ես պետք է սցենար գրեի Ճապոնիայի համար։ Բայց գումար հատկացրին միայն Հայաստան գործուղվելու համար։ Եվ դա ավելի լավ էր։ Հավանաբար, մակերեսային սցենար կգրեի, բայց դուրս կմեկնեի, և, հավանաբար, դժվար թե այստեղ այժմ ինձ տեսնեին»,– ասել է Բիտովը։

2000 թվականից հետո գրված ստեղծագործությունների «21–րդ դար» անվանակագրում Գուզել Յախինայի «Զուլեյհան բացում է աչքերը» դեբյուտային  վեպն էր։ Թաթար գյուղացի կնոջ կյանքի մասին գիրքը, որը քննադատներն անվանում են Պրիլեպինի «Օրրանը» վեպի «կնոջ տարբերակ», այդ տարվա իրադարձություն դարձավ` զբաղեցնելով գրական մրցանակների սեղմ ցուցակը։

«Մանկություն։ Դեռահասություն և պատանեկություն» անվանակարգում հաղթել է Վալերի Բիլինսկու «Խութ. Վիպակ և պատմվածքներ» գիրքը։ Այս տարի սահմանված «Արտասահմանյան գրականություն» անվանակարգում լավագույն է ճանաչվել  ամերիկաճապոնացի գրող Ռութ Օզեքիի «Իմ ձուկն ապրելու է» վեպը։ Կանադայի ափերի մոտ գտնված օրագրի տեսքով գրված գիրքը հրապարակվել է 2014 թվականին АСТ հրատարակչությունում։

«21–րդ դար» անվանակարգում գլխավոր մրցանակի համար այս տարի վեց վեպ էր պայքարում։ Դրանց թվում` Ալեքսանդր Գրիգորենկոյի «Մեբեթը», Բորիս Եվսեևի «Օֆիրյան սարյակը», Դանիիլ Զայցևի «Դանիիլ Տերենտևիչ Զայցևի կյանքը», Ելենա Ռադեցկայայի «Քեզ համար անուն չկա», Ռոման Սենչինի «Ջրհեղեղի գոտին» և Գուզել Յախինայի «Զուլեյհան բացում է աչքերը»։

Ցուցակի գլխավոր առանձնահատկությունն էթնիկ ոճով գրված միանգամից երկու վեպերն էին։ Դա Ալեքսանդր Գրիգորենկոյի «Մեբեթն» է նենեց Մեբեթի մասին և Գուզել Յախինայի «Զուլեյհան բացում է աչքերը», որի գլխավոր հերոսուհին թաթար կին է։ Խմբագիր Ելենա Շուբինան դա համարում է ռուսաց լեզվով գրականության խորհրդային կորսված, բայց էթնիկ նյութի հիման վրա գրված ուղղության վերականգնման միտում։

Այս տարի մրցանակի մրցանակային ֆոնդը եռապատկվել է և կազմել 7 մլն ռուբլի։ Այսպես, «21–րդ դար» անվանակարգի եզրափակչի մասնակիցները միմյանց միջև կկիսեն 1 մլն ռուբլի (նախորդ տարի այդ գումարը կազմում էր ընդամենը 250 հազ. ռուբլի), իսկ անվանակարգի հաղթողը կստանա 2 մլն ռուբլի։ «Ժամանակակից դասական» անվանակարգի դափնեկիրը կստանա 1.5 մլն ռուբլի, իսկ «Մանկություն։ Դեռահասություն և պատանեկություն» անվանակարգում հաղթելու համար կհանձնեն 500 հազար ռուբլի, ևս չորս ֆինալիստներ միմյանց միջև կկիսեն 300 հազար ռուբլի (նախորդ տարի ֆինալիստները դրամական պարգև չեն ստացել)։

«Յասնայա Պոլյանա» գրական մրցանակը սահմանվել է 2003 թվականին «Լ.Ն.Տոլստոյի թանգարան–կալվածք» պետական բնական արգելոցի և Samsung Electronics ընկերության կողմից։ Մրցույթի խնդիրը` «նշել ժամանակակից հեղինակների` մարդասիրական և բարոյական արժեքներն արտացոլող ստեղծագործությունները ռուսական դասական գրականության և Լ.Ն.Տոլստոյի ստեղծագործությունների ավանդույթներով»։ -0-



Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:57
08 Նոյեմբերի 2017
Կոմիտաս և ջազ, «Հովեր» կամ Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում
Սանկտ Պետերբուրգում կկայանան հայ երաժշտական կոլեկտիվների համերգներ:
15:16
08 Նոյեմբերի 2017
Լույս է տեսել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը
«Մանյույան» հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց Wi-Fi–ի ու համակարգչային խաղերի։
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։