477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Մեծ թատրոնում կանցկացվի Պլիսեցկայայի 90–ամյա հոբելյանին նվիրված «Аve Մայա» երեկոն
13:23
20 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեկոն, որով ինքը` Մայա Պլիսեցկայան, ծրագրում էր բացել իր 90–ամյակին նվիրված երեկոն Մեծ թատրոնում, արդեն կանցկացվի նոյեմբերի 20–ին և 21–ին որպես ռուս մեծ պարուհու հիշատակի երեկո ՊԱՄԹ պատմական բեմում Մեծ, Մարիինյան և Միխայլովի թատրոնների մենակատարների մասնակցությամբ, հաղորդում էՌԻԱ Նովոստին։

Ամեն ինչ նրա ցանկությամբ

«Մայա Միխայլովնան հասցրեց հավանություն տալ և օրհնել սեփական երեկոյի ծրագիրը, նա այն գրեց իր ձեռքով, և մենք ֆակսիմիլեով կվերարտադրենք դրանք թատերական ծրագրերում»,– գլխավոր փորձից առաջ երեկ ասել է ՊԱՄԹ գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը։ Նա վստահեցրել է, որ ամենը, ինչ կլինի հոբելյանական համերգի ընթացքում, կլինի Պլիսեցկայայի ցանկությամբ։ Կարվի նաև ամենը, ինչ կախված է թատրոնից, որ երեկոն լինի այնպիսին, ինչպիսին որ ծրագրել է ինքը` Պլիսեցկայան։

«Բոլորը, ովքեր իրենց կյանքը տվել են այդ թատրոնին, անպայման մնում են այստեղ` այս պատերում։ Եվ ես բացարձակ չեմ կասկածում, որ Մայա Միխայլովնան վաղն այնտեղից է դիտելու այդ համերգը»,– ասել է Ուրինը։

Նվիրում բալետի մեծ պարուհուն

Հոբելյանական երեկոն Մեծ թատրոնի յուրօրինակ նվիրումն է մեծ պարուհուն, ում աստղային կարիերան սկսվել է այդ բեմում, որտեղ նա պարել է գրեթե կես դար։ Պլիսեցկայան ընդունվել է Մեծ թատրոնի խմբում 1943 թվականին Մոսկվայի խորեոգրաֆիկ ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո։ Մեծ թատրոնում նա կատարել է դասական բալետի բոլոր պարտիաները, այստեղ լամպերի լույսն են տեսել հատուկ նրա համար ստեղծած բալետները։ Այստեղ բալետի պարուհուն համաշխարհային փառքի է արժանացել։

Майя Плисецкая

«Ամբողջ աշխարհում ավելի լավ բեմ ինձ համար չի եղել, քան Մեծ թատրոնում... Այն հարազատ մի բան էր։ Շնչավոր զուգընկեր... Ես խոսում էի այդ բեմի հետ, երախտագիտություն հայտնում նրան»,– այսպես է գրել Պլիսեցկայան։

«Аve Մայա»

«Аve Մայա» երեկոն բաղկացած է երեք բաժիններից։ Ծրագրում են` պարուհու խաղացանկի վարիացիաներ և բալետներ` «Քնած գեղեցկուհին», «Բախչիսարայի շատրվանը», «Կարապի լիճը», «Դոն Քիշոտ», «Լաուրենսիա», «Ռայմոնդա», «Շչելկունչիկ»։ Այդ գործերը հանդիսատեսը կդիտի ՊԱՄԹ–ի մենակատարների կատարմամբ։ Ընդ որում բեմի հետին մասում կատարման ժամանակ կցուցադրցեն Պլիսեցկայայի հսկայական լուսանկարներն այդ դերերում։

Բոլոր կատարողներն այն պարողներն են, ում ցանկացել է տեսնել ինքը` Մայա Միխայլովնան։ Դրանց թվում են երեք աստղեր` Ուլյանա Լոպատկինան և Դիանա Վիշնևան (Մարիինյան թատրոն) և Սվետլանա Զախարովան (Մեծ թատրոն)։

Մալերի երաժշտությամբ և Ռոլան Պետիի խորեոգրաֆիայով բեմադրված «Վարդի մահը» կկատարի Մարիինյան թատրոնի պրիմա պարուհի Ուլյանա Լոպատկինան։ Ռավելի «Բոլերո» բալետում Բեժարի` Պլիսոցկայայի պատվին կազմակերպված երեկոյին մասնակցելու համար ժամանած պարային խումբը, մենակատար է Դիանա Վիշնևա պրիմա պարուհին։

Պլիսեցկայայի օրհնությամբ

Մայա Միխայլովնայի` Բիզե–Շչեդրինի «Կարմեն սյուիթ» ամենասիրած բալետի գլխավոր կատարողներն են` Մեծ թատրոնի պրիմա պարուհի Սվետլանա Զախարովա և ՊԱՄԹ–ի նրա պարընկեր Դենիս Ռոդկինը։

«Ինձ համար մեծ պատիվ է, որ Մայա Միխայլովնան ինձ է ընտրել իր հոբելյանական երեկոյի համար,– ասել է Զախարովան։ – Տասը տարի առաջ, երբ Մեծ թատրոնում վերսկսվեց «Կարմեն սյուիթը», ես առաջին անգամ հանդիպեցի Մայա Միխայլովնային մարզադահլիճում։ Նա այն ժամանակ ասաց, որ լավ է, որ դու ինձ չես կրկնօրինակում, քո Կարմենն ուրիշ է, քոնն է։ Դրանք ինձ համար կարևոր խոսքեր էին։ Շնորհակալ եմ, որ այդ մեծ պարուհին և հանճարեղ կինն ինձ հնարավորություն տվեց պարել այդ բալետը։ Ես դա անում եմ նրա օրհնությամբ»։

Պլիսեցկայայի ցանկությամբ երեկոյին կլինի ֆլամենկո իսպանացի պարուհի Եվա Երբաբուենայի կատարմամբ, ելույթ կունենան Տոլիատտիի Պլիսեցկայայի անվան խորեոգրաֆիկ դպրոցի աշակերտները, Մոիսեևի անվան պարային համույթը և Ալլա Դուխովայի պարի թատրոնը։

Պլիսեցկայայի գրքից հատվածներ է ընթերցում Իլզե Լիեպան։ Երեկոյի ռեժիսորն Անդրիս Լիեպան է։ Դիրիժորներ` Տուգան Սոխիև և Պավել Սորոկին։ Իհարկե, ինքը` Մայա Պլիսեցկայան էլ ներկա կլինի երեկոյին` «ափսոս, որ ոչ թե բեմում, այլ էկրանին»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:22
24 Սեպտեմբերի 2017
Comedy club-ի Գարիկները Երևանի մասին երգ են կատարել (ՎԻԴԵՈ)
Հայտնի շոումեններ Գարիկ Մարտիրոսյանը ու Գարիկ «Բուլդոգ» Խառլամովը կատարել են «Դեպք Երևանում» երգը:
15:48
23 Սեպտեմբերի 2017
Հղի Անահիտ Պողոսյանը և «Ձայնը» շոուի զարմացած ժյուրին (ՎԻԴԵՈ )
26-ամյա Անահիտ Պողոսյանը զարմացրել է «Ձայնը» շոուի ժյուրիին «Կույր լսումներում»:
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո: