481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելը նվագախմբով ելույթ կունենա Երևանում
18:03
26 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Աշխարհում լավագույն կամերային նվագախումբ համարվող Academy of Saint Martin in the Fields նվագախումբը Երևանում համերգ կտա վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի գլխավորությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին կազմակերպիչները։

 Համերգը կկայանա նոյեմբերի 15–ին Խաչատրյանի անվան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 16–րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։

Համերգի ընթացքում կհնչեն Բախի «Թիվ 2 կոնցերտը մի մինորում», Բարբերի «Ադաջիո լարայինների համար», Չայկովսկու «Սերենադ լարայինների համար» և Պացոլլայի «Բուենոս Այրեսի տարվա չորս եղանակները»։

Ջոշուա Բելը Գրեմմիի մրցանակակիր է, արժանացել է ԱՄՆ ակեդմիական կատարողների բարձրագույն պարգևի, Էվերի Ֆիշերի մրցանակի։ Նա նվագում է Անտոնիո Ստրադիվարիուսի 1713 թվականի Gibson ex-Huberman ջութակը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։