535.56
7.43
479.72
+31
Եղանակը Երևանում
Հայ

Սրբուկ. տրամադրվում եմ լավ ելույթի և չեմ ուզում հանձնվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

14:54
17 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սրբուկը (Սրբուհի Սարգսյանը) ցնցող ելույթով ուրախացրել է իր հայ երկրպագուներին: 

Վառ և եռանդուն երգչուհին նախօրեին ելույթ է ունեցել աշխարհի ավելի քան 30 երկրներում գործող AGBU (The Armenian General Benevolent Union) հայկական ոչ առևտրային կազմակերպության 113-րդ տարեդարձին:

Մեկուկես ժամ «կենդանի» ձայնն իսկական նվեր էր հանդիսատեսի համար: Սրբուկը կատարեց հանրահայտ երգերի cover տարբերակը` Human Rag’N’Bone Man, Justin Timberlake Can’t stop the feeling, Monatik «Кружит» և այլն։

Србук

Բոլորովին վերջերս երգչուհին ելույթ է ունեցել Ամտերդամում` «Եվրատեսիլ 2019» պրոմո-տուրի շրջանակում:

«Կյանքում առաջին անգամ ելույթ ունեցա 7 հազար հանդիսատեսի առաջ: Հանդիսատեսից փոխանցվող մեծ էներգետիկա էի զգում: Դա շատ ուժեղ և հուզիչ էր», - ասաց Սրբուկը «Նովոստի-Արմենիա»–ի թղթակցի հետ զրույցում: 

Պրոմո տուրի շրջանակում երգչուհու հաջորդ ելույթը տեղի կունենա Իսպանիայում, ապրիլի 20-ին Սրբուկի անզուգական ձայնը կարող են ունկնդրել Մադրիդի բնակիչները:

Սրբուկը նաև պատմել է, թե ինչպես է պատրաստվում մայիսին նախատեսված «Եվրատեսիլ» մրցույթին: 

Загружается новость ... "Лево"

«Տրամադրվում եմ, որպեսզի լավ ելույթ ունենամ և բնականաբար չեմ ուզում հանձնվել: Երբ չնախատեսված ինչ-որ բան է տեղի ունենում, փորձում եմ արագ դա հաղթահարել, որպեսզի հետագայում դա չազդի ելույթի վրա», - նշեց երգչուհին: 

Ըստ երգչուհու, նրան ակտիվ աջակցում է ընտանիքը, մտերիմ ընկերները, նրա երաժշտությունը սիրող մարդիկ: Սրբուկը նաև նշեց հայկական սփյուռքի շատ ջերմ և սրտաբաց ընդունելությունը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Եվրատեսիլ 2020» կայանա Հայաստանում, երգչուհին նշեց. «Տեսնենք, ամեն ինչ կախված է ելույթից»:

Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող Սրբուհի Սարգսյանը` Սրբուկը, ելույթ կունենա առաջին համարի ներքո մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում։ 

Սրբուկը հանդես կգա Walking Out երգով։ «Եվրատեսիլ 2019»–ի եզրափակիչը կանցկացվի մայիսի 18–ին Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում։

Բացի Հայաստանից, մայիսի 16–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի առաջին կեսում ելույթ կունենան Ավստրիայի, Դանիայի, Իռլանդիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի ներկայացուցիչները, ինչպես նաև ավտոմատ կերպով նախնական որակավորում անցած Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:10
17 Մայիսի 2019
Srbuk–ը չանցավ «Եվրատեսիլ 2019»–ի եզրափակիչ
Srbuk–ը չանցավ «Եվրատեսիլ 2019»–ի եզրափակիչ:
23:09
16 Մայիսի 2019
Srbuk–ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2019»–ի կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Srbuk–ն իր ելույթով պարզապես ցնցեց «Եվրատեսիլ 2019»–ի հանդիսատեսին։
16:37
16 Մայիսի 2019
ՌԴ Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» շոուի արդյունքները
ՌԴ Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» սկանդալային շոուի արդյունքները:
18:52
15 Մայիսի 2019
Հայկական Քոչարին ցնցել է Պեկինի մշակութային փառատոնում (ՎԻԴԵՈ)
Պեկինի օլիմպիական մարզադաշտը ցնծությամբ ընդունեց հայկական Քոչարին:
11:10
13 Մայիսի 2019
Սրբուկը փայլել է «համարձակ» կոստյումով «Եվրատեսիլ 2019»–ի բացմանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սրբուկը փայլել է «համարձակ» կոստյումով «Եվրատեսիլ 2019»–ի բացմանը:
12:55
11 Մայիսի 2019
Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացվել է ավելի քան 740 ֆիլմ
Երևանի  «Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը:
20:02
06 Մայիսի 2019
«Եվրատեսիլ 2019»–ում Հայաստանը ներկայացնող Սրբուկն առաջին փորձն է անցկացրել եվրատեսիլյան բեմում (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2019»–ում Հայաստանը ներկայացնող Սրբուկն առաջին փորձն է անցկացրել եվրատեսիլյան բեմում:
13:28
06 Մայիսի 2019
Գարնանային Երևանը. ո՞ւր գնալ, որպեսզի զգալ քաղաքի շարժը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը պատմում է այն միջոցառումների մասին, որոնք կարող են հետաքրքիր լինել մայրաքաղաքի բնաիչների համար:
21:00
02 Մայիսի 2019
Գառնիի տարածքում կանցկացվի էլեկտրոնային երաժշտության յուրահատուկ փառատոն
Հայաստանը տարածաշրջանի առաջին երկիր է կդառնա, որտեղ կանցկացվի այդ փառատոնը:
21:41
30 Ապրիլի 2019
Երևանը ջազ է լսում. վիրտուոզ Ռուբալկաբան և համերգ Կասկադում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևանում նշվում է Ջազի միջազգային օրը։
16:48
30 Ապրիլի 2019
Դմիտրի Նագիևը չի բացառել, որ կլքի «Ձայնը.երեխաներ» շոուն
Ռուս դերասան, ռուսական Առաջին ալիքի «Ձայնը.երեխաներ» շոուի հաղորդավար Դմիտրի Նագիևը չի բացառել, որ կհրաժարվի մասնակցել նախագծին:
12:37
28 Ապրիլի 2019
Արամե և Սարո Թովմասյան. «Եկեք Հայաստան» (ՎԻԴԵՈ)
Արամեն և Սարո Թովմասյանը ներկայացրել են «Եկեք Հայաստան» նոր երգն ու տեսահոլովակը։