527.46
7.22
475.92
+33
Եղանակը Երևանում
Հայ

2017 թվականի մշակութային 10 կարևորագույն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության

19:35
24 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ավարտվող 2017 թվականը Հայաստանում հիշվեց մի շարք կարևոր մշակութային իրադարձություններով: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է իր ընթերցողին սեփական թոփ-տասնյակը:

1. Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում

Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերը մեկնարկել են նոյեմբերի 15-ին: Օրերի շրջանակում մի շարք միջոցառումներ են անցկացվել: Դրանց թվում առաջինը Տրետյակովյան պատկերասրահում հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսն է:

Ցուցադրությունն այցելել են Ռուսաստանի և Հայաստանի նախագահները: Օրերի շրջանակում Մոսկվայի հայկական վանական համալիրի տարածքում գործող Տապան թանգարանում բացվել է Թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված ցուցադրություն, իսկ Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարանում կայացել է Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի քանդակների և գծանկարների ցուցադրությունը: Օրերի ձևաչափում հատուկ տեղ գրավեց Հայաստանի պետական երաժշտական նվագախմբի համերգը, Վահագն Հայրապետյանի ջազ հնգյակի և «Հովեր» Հայաստանի կամերային պետական նվագախմբի ելույթները:

2. «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոն

Золотой абрикос

 «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնը դարձավ Հայաստանի մայրաքաղաքի մշակութային կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը: Կինոփառատոնն անցավ հուլիսի 9-16-ը «Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկ» նշանաբանի ներքո։

Կինոփառատոնին մասնակցելու համար տրվել էր 1100 հայտ 96 երկրից: Ընտրվեցին 47 ֆիլմեր, որոնք պետք է մասնակցեին երեք մրցութային ծրագրերում: Այս տարի «Ոսկե ծիրան»-ը ներկայացավ նաև որպես հայրենական կինոյի զարգացման և առաջխաղացման հարթակ: Փառատոնի նորարարություններից մեկն այն էր, որ չորս երևանյան կինոթատրոններից բացի, փառատոնային ֆիլմերը ցուցադրվեցին շարժական չորս կինոհարթակներում:

Золотой абрикос

 Փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե Ծիրանին», միջազգային խաղարկային մրցույթում արժանացավ Հնդկաստանը ներկայացնող ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան»։ «Արծաթե ծիրանին» արժանացավ բրազիլացի ռեժիսոր Ժուան Դումանսի «Արաբիա» ժապավենը, իսկ «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթեց «Վեսթերն» ժապավենը (ռեժ.Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա)):
«Միջազգային վավերագրական կինո» անվանակարգում ժյուրին մրցանակը շնորհեց «Ուրվականների որս» ժապավենին (ռեժ. Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար)): Իսկ նույն անվանակարգում «Արծաթե ծիրանին» արժանացավ «Դերդո մայրիկը և ընկուզենին» (ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան)): «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթեց «Գյուղացիներ» ֆիլմը (ռեժ. Ցվետան Դրագնև (Բուլղարիա)):

Серж Саргсян золотой абрикос

 Լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվեց ռեժիսոր Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լաց եղավ» ֆիլմը, որն արժանացավ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին լավագույն սցենարի համար, լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց ռեժիսոր Աշոտ Մկրտչյանի «Ձյուն կար» ժապավենը, իսկ լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց ռեժիսոր Էրիկ Շահինյանի «Ջրի երեսին մնալ» ֆիլմը։

3. Այվազովսկու 200-ամյակը

выставка Айвазовского, открытие

 Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես բացվեց
Ցուցահանդեսում, ընդհանուր առմամբ, ցուցադրվում է մոտ 70 կտավ։ Ցուցադրությունը կտևի մինչև 2018 թվականի հունվարի 15–ը:

Ի թիվս Վարպետի մի շարք հայտնի գործերի` առաջին անգամ Հայաստանում ցուցադրվեց վարպետի «Քաոս.Աշխարհի արարում» հայտնի կտավը Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուից։ Պետք է նշել, որ ցուցահանդեսը ռեկորդային է դարձել այցելուների թվով: Այվազովսկու հետահայացը զբաղեցրել է միջազգային ցուցահանդեսային վարկանիշի ութերորդ հորիզոնականը:

4. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը

Обещание, постер.jpg

 Արվեստի աշխարհի բազմաթիվ հայտնի գործիչներ վերջին ժամանակներում ավելի հաճախ են իրենց ստեղծագործություններում անդրադառնում Հայոց ցեղասպանության թեմային: Մասնավորապես, ռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստումը» (The Promise) ֆիլմը: Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել 2017 թվականի ապրիլին: Ֆիլմում նկարահանվել են Քրիստիան Բեյլը, Ժան Ռենոն, Օսկար Այզեկը, Շարլոտ լե Բոնը, Ջեյմս Կրոմվելը, Դանիել Կաչոն, Շոհրե Ագդաշլուն, Անժելա Սարաֆյանը, Մարվին Քենզարին:

Ֆիլմի հիմքում Մայքլ անունով բժիշկ-ուսանողի, գեղեցկուհի Աննայի և Փարիզից ժամանած ամերիկացի լրագրողի միջև սիրային եռանկյունին է: Հայոց ցեղասպանության թեման շոշափող պատմական դրամայի գործողությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրության վերջին օրերին:

Հոլիվուդյան «Խոստումը» պատմական ֆիլմի ֆինանսավորումը ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանի վերջին նախագիծն է:

5. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության բացառիկ գրքի հրատարակումը

Армянский академический театр оперы и балета им. А. Спендиарова

Հայաստանում հրատարակվել է Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության բացառիկ գիրք: Աշխատության հեցինակը Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանն է: Գիրքը պատմում է թատրոնի հիմնադրման նախապատմությունը, ներկայացված է հիմնադիրների և արտիստների կենսագրությունը: Դրա շնորհանդեսի ընթացքում Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ գրքում հավերժացվել է հայկական մշակույթի պատմությունը:

6. Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Горис

 Հայաստանի Գորիս քաղաքը հռչակվել է գալիք տարվա ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Որոշումն ընդունվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդում: Այդ միջոցառման շրջանակում Հայաստանում ծրագրվում է ավելի քան 50 ծավալուն միջոցառում, այդ թվում` փառատոներ և միջազգային մրցույթներ: Ծրագիրը ենթադրում է ԱՊՀ անդամ երկրների ստեղծագործական ռեսուրսների ամենամյա միավորում և մշակութային ու հումանիտար միջոցառումների վառ, հարուստ և բազմազան գունապնակ: ԱՊՀ մշակութային առաջին մայրաքաղաքներն են եղել Բելառուսի Գոմելը և ՌԴ Ուլյանովսկը, իսկ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել նաև Գյումրին:

7. Հայերի հաջողությունները Դելֆիական խաղերում

Հայաստանը հաջողությամբ հանդես է եկել ԱՊՀ անդամ-պետությունների Դելֆիական 12-րդ երիտասարդական խաղերում` նվաճելով 16 մեդալ: Հայաստանի ներկայացուցիչներն այդ խաղերում գրանցեցին իրենց լավագույն արդյունքը` 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

8. «Վերածնունդ» միջազգային աննախադեպ փառատոնը Գյումրիում

«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնն անցկացվեց այս տարի Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում: Փառատոնին մասնակցեցին աշխարհի 40 երկրներից ժամանած, ինչպես նաև Հայաստանից և Արցախից ռեկորդային թվով երաժիշտներ: Իսկ ժյուրիի կազմում են աշխարհի 14 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ավստրիայի, Չինաստանի, Իտալիայի, Արաբական Էմիրությունների արվեստի գործիչներ: Հաղթողներն ընտրվեցին19 անվանակարգերում:

фестиваль возрождение

Փառատոնի կարգախոսն էր` «Ոչ ահաբեկչությանը և պատերազմներին»: «Վերածնունդ» միջազգայի մրցույթ-փառատոնը Հայաստանում անցկացվում է 2009 թվականից: Միջոցառման հիմնական նպատակը դասական, էստրադային և ազգային արվեստի քարոզչությունն է, ստեղծագործական և ընկերական նոր կապերի ստեղծումը տարբեր ազգերի կատարող-երաժիշտների միջև, ինչպես նաև արվեստի օտարերկրացի գործիչներին Հայաստանի պատմամշակութային ժառանգության հետ ծանոթացնելը: Փառատոնը հնարավորություն է ընձեռում երիտասարդությանն ինքնարտահայտվել, ճանաչել սեփական հնարավորությունները:

9. Պատանի հայուհին հաղթեց «Մանկական Նոր ալիք 2017» մրցույթում

Адамян Анаит

Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը ներկայացրեց Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։

Մրցութի եզրափակիչն անցկացվեց մայիսի 31–ին և հունիսի 1–ին Ղրիմում։

Անահիտ Ադամյանը երգում է հինգ տարեկանից։ Նա առաջին տեղը կիսեց ռուսաստանցի մասնակից Արինա Պետրովայի հետ:

10. «Ստանդարտ 2017» առաջին տրիենալե

Հայաստանում հուլիսին անցկացվեց ժամանակակից արվեստի «Ստանդարտ 2017» առաջին տրիենալե-միջազգային մրցույթը: Ցուցահանդեսն անցկացվեց Երևանում, Գյումրիում, ինչպես նաև Սևանա լճի ափին:

Ցուցահանդեսն անցկացվեց երկու փուլով: Առաջին փուլը նշանավորվեց բրազիլահայ լուսանկարիչ-մոդերնիստ Գասպար Գասպարյանի ցուցահանդեսի բացմամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության ցուցասրահում:

Միաժամանակ «Հայ Արտ» մշակութային կենտրոնում մեկնարկեցին Իլիա և Էմիլիա Կաբակովների «Մոցարտի երաժշտությունը լսելով` խնձոր ստանալու 20 տարբերակ» և «Կոնցերտ ճանճի համար» ցուցահանդես-ինստալացիաները: -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:59
19 Օգոստոսի 2019
Աշխարհահռչակ Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում:
13:29
15 Օգոստոսի 2019
Մահացել է հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինն` Արմեն Մերաբովը
Կյանքից հեռացել է հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը` տաղանդավոր ջազային կոմպոզիտոր, դաշնակահար Արմեն Մերաբովը։
14:59
26 Հուլիսի 2019
Միխայիլ Շիրվինդտը ամուսնալուծվել և եկել է Հայաստան (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռուս հաղորդավար, պրոդյուսեր և բլոգեր Միխայիլ Շիրվանդտը` հաստատելով ամուսնալուծության լուրերը, լքել է Մոսկվան և հիմա ուսումնասիրում է Հայաստանը:
12:40
18 Հուլիսի 2019
Ճապոնացիների կատարմամբ «Դլե Յամանը» ցնցում է համացանցը (ՎԻԴԵՈ)
Ճապոնացիների կատարմամբ «Դլե Յամանը» ցնցում է համացանցը:
13:49
14 Հուլիսի 2019
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը:
15:43
13 Հուլիսի 2019
Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պատմության մասին ֆիլմ կնկարեն
Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու ուղղությամբ:
13:55
12 Հուլիսի 2019
Տիգրան Մանսուրյանի «Երևանն» առաջին անգամ կհնչի մայրաքաղաքում բաց երկնքի տակ
Կոմիտասի 150–ամյակին և Տիգրան Մանսուրյանի 80–ամյակին նվիրված համերգ կկայանա ուրբաթ Ազգային ժողովի այգում։
15:01
01 Հուլիսի 2019
«Իտալական մաֆիայի կրտսեր կազմը». հայաստանցի տղաները փայլուն ելույթ են ունեցել Ռուսական առաջին ալիքով (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի տղաները փայլուն ելույթ են ունեցել ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех» շոուի ժամանակ:
13:14
26 Հունիսի 2019
ՕՐՎԱ ՎԻԴԵՈ. Dan Gharibian Trio–ի չքնաղ ելույթը Գեղարդի վանքում
Dan Gharibian Trio հայտնի եռյակը Սայաթ–Նովայի երգերից մեկն է կատարել
16:57
22 Հունիսի 2019
Վալերի Գերգիևը պատմել է իր կարիերայի ճակատագրական «հայկական հետքի» մասին (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռեժիսոր Վալերի Գերգիևը «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի եթերում կիսվել է Հայաստանում իր աշխատանքի տպավորություններով:
11:17
18 Հունիսի 2019
Եվս մեկ հայ. երգիչ ARS-N–ը միացել է Black Star–ին (ՎԻԴԵՈ)
Black Star պրոդյուսերական թիմին միացել է «Песня на ТНТ» շոուի մասնակից, երգիչ ARS-N – ը։