+15
Եղանակը Երևանում
Հայ

Ռեկորդային ցատկ. Youtube–ում Srbuk–ի եվրատեսիլյան երգի տեսանյութի դիտումները հասել են գրեթե 3 մլն–ի (ՎԻԴԵՈ)

10:19
18 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Srbuk–ի (Սրբուհի Սարգսյան) եվրատեսիլյան երգի տեսանյութը Youtube–ում մեկ շաբաթում արդեն հավաքել է ավելի քան 2,95 մլն դիտում։

Ինչպես գրել է երգչուհին Facebook–յան իր էջում, նա ու իր եվրատեսիլյան թիմը մեծ անհամբերությամբ սպասում էին Youtube-ում 1.000.000 դիտելիության ցուցանիշին։

«Ու աննկարագրելի էր մեր ուրախությունը, երբ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում տեսանք, թե ինչպես «Walking Out» երգը սիրվեց, տարածվեց, կտրեց մայրցամաքներ», – գրել է Սրբուկը։

Загружается новость ... "Лево"

«Կրկնակի զարմանալի էր, երբ 1.000.000 -ից հետո շուրջ մեկ ժամվա ընթացքում ցուցանիշը հասավ 2.500.000-ի և շարունակում է սրընթաց աճել», – նշել է երգչուհին` ավելացնելով, որ իրենք արդեն դիմել են «Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական ալիքին, որպեսզի հասկանաք արդյոք որևւէ խնդիր կա թաքնված արագ աճող ցուցանիշի հետևում, թե ոչ։

«Նորությունների մասին անպայման կտեղեկացնեմ։ Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք», – նշել է երգչուհին։

Նախորդ կիրակի Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում տեղի է ունեցել տեսանյութի և երգի պրեմիերա, որով Հայաստանը հանդես կգա «Եվրատեսիլ 2019»–ում։

Սրբուհի Սարգսյանը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որը կանցկացվի մայիսի 16–ին Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում։

Առաջին կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 14–ին։

 «Եվրատեսիլ 2019»–ի եզրափակիչը կկայանա Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 18–ին։ Իսրայելն այդ մրցույթն իր մոտ ընդունել է նաև 1979 և 1999 թվականներին։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:54
17 Ապրիլի 2019
Սրբուկ. տրամադրվում եմ լավ ելույթի և չեմ ուզում հանձնվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սրբուկը ցնցող ելույթով ուրախացրել է իր հայ երկրպագուներին:
12:33
17 Ապրիլի 2019
Հայտնի ռեփեր Մոտը ելույթ կունենա Երևանում (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռեփեր Մոտը ելույթ կունենա Երևանում:
21:55
16 Ապրիլի 2019
Երևանում նկարահանում են Տիմատիի և Նազիմայի տեսահոլովակը (ՖՈՏՈ)
Այսօր նկարահանումների մի մասը կատարվեց Էրեբունի ԲԿ-ում:
11:00
14 Ապրիլի 2019
Պատանի երգիչ Ռոբերտ Բագրատյանը գերել է ժյուրիին և հանդիսատեսին ու դուրս եկել «Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Պատանի երգիչ Ռոբերտ Բագրատյանը գերել է ժյուրիին և հանդիսատեսին ու դուրս եկել  «Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակիչ։
15:51
13 Ապրիլի 2019
«Երեխաները հիացնում են». Մաքսիմ Գալկինը և Սերգեյ Լազարևը` քույր և եղբայր Ադամյանների ելույթի մասին (ՎԻԴԵՈ)
Ռուսական «Лучше всех» ծրագրի հաղորդավար Մաքսիմ Գալկինը Instagram-ի իր էջում հիացական գրառում է կատարել Անահիտ և Բորիս Ադամյանների  ելույթի մասին:
16:45
10 Ապրիլի 2019
Հայոց այբուբենը երևացել է «Ումատուրման» խմբի նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
«Ումատուրման» ռուսական հայտնի խումբը նախօրեին նոր տեսահոլովակ է ներկայացրել։
11:25
10 Ապրիլի 2019
Աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը համերգ կտա Երևանում
Աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը համերգ կտա Երևանում։
16:00
08 Ապրիլի 2019
Հնդկական սերիալների աստղերը ելույթ կունենան Հայաստանում. «և Ռամը` մեզ օգնական» (ՎԻԴԵՈ)
Հնդկական սերիալների աստղերը հանդես կգան Հայաստանում` հայ դերասանների և երգիչների հետ համատեղ:
15:35
08 Ապրիլի 2019
Քույր և եղբայր Ադամյանները ցնցել են ռուսական «Лучше всех» ծրագրի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
9-ամյա հմայիչ Բորիս Ադամյանի և նրա քրոջ` Անահիտի ելույթը ռուսական «Лучше всех» շոուում ցնցել է հանդիսատեսին և հաղորդավար Մաքսիմ Գալկինին:
15:27
08 Ապրիլի 2019
Մշակութային աֆիշա. ու՞ր գնալ Երևանում ապրիլի 8-14–ը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է այն միջոցառումների ցանկը, որոնք կանցկացվեն Երևանում ապրիլի 8–14–ը։
21:15
06 Ապրիլի 2019
Արցախցի Միշա Գրիգորյանը դուրս է եկել ռուսական «Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Ստեփանակերտցի Միխայիլ Գրիգորյանը Վալերի Մելաձեի թիմի կազմում դուրս է եկել ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակիչ փուլ:
10:43
03 Ապրիլի 2019
Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Սրբուկը «Եվրատեսիլ 2019»–ի կիսաեզրափակչում (ՖՈՏՈ)
Հայտնի է, թե որ համարի տակ ելույթ կունենա Սրբուկը «Եվրատեսիլ 2019»–ի կիսաեզրափակչում: