534.43
7.58
476.45
+22
Եղանակը Երևանում
Հայ

Որոշվեց, թե ով է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2019»–ում

23:18
30 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երգչուհի Սրբուհի Սարգսյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում։ Այս մասին հայտարարվեց Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Բարի երեկո» շոուի ժամանակ։ 

Այս պահին հայտարարվել է մրցույթ երգի ընտրության համար։

Մրցույթին իրենց մասնակցությունն են հաստատել Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Ադրբեջանը, Ալբանիան, Բելառուսը, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Վրաստանը, Դանիան, Իսրայելը, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստան, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Ուկրաինան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Մոնտենեգրոն, Չեխիան, Շվեյցարիան, Շվեդիան և Էստոնիան։

Մրցույթի կիսաեզրափակչում կմրցի 36 երկիր։ Ըստ ավանդույթի, հյուրընկալ երկրի ներկայացուցչի, ինչպես նաև հիմնադիր երկրների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն ավտոմատ կերպով անցնում են եզրափակիչ։

«Եվրատեսիլ 2019»–ը կանցկացվի Թել Ավիվի տոնավաճառների կենտրոնում։ Կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 14–ին և 16–ին, եզրափակիչը` մայիսի 18–ին։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:49
14 Հուլիսի 2019
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը:
15:43
13 Հուլիսի 2019
Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պատմության մասին ֆիլմ կնկարեն
Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու ուղղությամբ:
13:55
12 Հուլիսի 2019
Տիգրան Մանսուրյանի «Երևանն» առաջին անգամ կհնչի մայրաքաղաքում բաց երկնքի տակ
Կոմիտասի 150–ամյակին և Տիգրան Մանսուրյանի 80–ամյակին նվիրված համերգ կկայանա ուրբաթ Ազգային ժողովի այգում։
15:01
01 Հուլիսի 2019
«Իտալական մաֆիայի կրտսեր կազմը». հայաստանցի տղաները փայլուն ելույթ են ունեցել Ռուսական առաջին ալիքով (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի տղաները փայլուն ելույթ են ունեցել ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех» շոուի ժամանակ:
13:14
26 Հունիսի 2019
ՕՐՎԱ ՎԻԴԵՈ. Dan Gharibian Trio–ի չքնաղ ելույթը Գեղարդի վանքում
Dan Gharibian Trio հայտնի եռյակը Սայաթ–Նովայի երգերից մեկն է կատարել
16:57
22 Հունիսի 2019
Վալերի Գերգիևը պատմել է իր կարիերայի ճակատագրական «հայկական հետքի» մասին (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռեժիսոր Վալերի Գերգիևը «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի եթերում կիսվել է Հայաստանում իր աշխատանքի տպավորություններով:
11:17
18 Հունիսի 2019
Եվս մեկ հայ. երգիչ ARS-N–ը միացել է Black Star–ին (ՎԻԴԵՈ)
Black Star պրոդյուսերական թիմին միացել է «Песня на ТНТ» շոուի մասնակից, երգիչ ARS-N – ը։
21:07
17 Հունիսի 2019
A’Studio հայտնի խումբը համերգ կտա Երևանում
Ռուսական A’Studio հայտնի խումբը կժամանի Երևան։

13:38
17 Հունիսի 2019
Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Emmy Award հեղինակավոր ամերիկյան մրցանակին
«Boston Globe» հրատարակության պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի Emmy Award բարձրագույն մրցանակին։
21:15
16 Հունիսի 2019
Վավերագրական ֆիլմ է նկարահանվում մեծ մեկենաս և գործարար Լևոն Հայրապետյանի մասին
Հիշեցնենք, որ Հայրապետյանը մահացել է 2017 թվականին Մորդովիայի բանտում:
16:52
04 Հունիսի 2019
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի հերթական թիզերը` Բեյոնսեի հնչյունավորմամբ (ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի հերթական թիզերը` Բեյոնսեի հնչյունավորմամբ։