549.22
7.58
485.86
-1
Եղանակը Երևանում
Հայ

Սրբուկի եվրատեսիլյան երգը նվաճում է YouTube-ը. գրեթե 700 հազար դիտում 4 օրում (ՎԻԴԵՈ)

12:59
14 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սրբուկի (Սրբուհի Սարգսյանի) երգը նվաճում է YouTube-ը: Մարտի 10-ին հրապարակված տեսանյութը հավաքել է արդեն ավելի քան 693 հազար դիտում:

Կիրակի Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում տեղի է ունեցել տեսանյութի և երգի պրեմիերա, որով Հայաստանը հանդես կգա «Եվրատեսիլ 2019»–ում։

Հայաստանը կներկայացնի երգչուհի Srbuk-ը (Սրբուհի Սարգսյանը) Walking Out երգով: Նրա թեկնածությունը ներկայացվել է Հանրային հեռուստատեսության եթերում նախորդ տարվա նոյեմբերին:

Սրբուհի Սարգսյանը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որը կանցկացվի մայիսի 16–ին Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում։

Առաջին կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 14–ին։

«Եվրատեսիլ 2019»–ի եզրափակիչը կկայանա Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 18–ին։ Իսրայելն այդ մրցույթն իր մոտ ընդունել է նաև 1979 և 1999 թվականներին։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:01
21 Մարտի 2019
Եվրիմաժը 140 հազար եվրո կհատկացնի Ավրորա Մարտիկյանի մասին հայ–գերմանական կինոնախագծին
Կինոնախագիծն արժանացել է եվրոպացի կինեմատոգրաֆիստների աննախադեպ գնահատականին։
10:59
20 Մարտի 2019
Վալերի Մելաձեն կատարել է պատանի Ռուբեն Աթաբեկյանի վաղեմի երազանքը (ՎԻԴԵՈ)
Վալերի Մելաձեն կատարել է պատանի Ռուբեն Աթաբեկյանի վաղեմի երազանքը:
10:19
18 Մարտի 2019
Ռեկորդային ցատկ. Youtube–ում Srbuk–ի եվրատեսիլյան երգի տեսանյութի դիտումները հասել են գրեթե 3 մլն–ի (ՎԻԴԵՈ)
Srbuk–ի եվրատեսիլյան երգի տեսանյութը Youtube–ում մեկ շաբաթում արդեն հավաքել է ավելի քան 2,95 մլն դիտում։
16:47
17 Մարտի 2019
Փորձագետները նշում են Եվրատեսիլ 2019-ի առավել հավանական հաղթողին
El Periodico իսպանական թերթը հրապարակել է Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի առավել հավանական առաջատարների վարկանիշը:
21:40
16 Մարտի 2019
38 տարեկանում մահացել է երգչուհի Յուլիա Նաչալովան
38 տարեկանում մահացել է երգչուհի Յուլիա Նաչալովան:
14:30
16 Մարտի 2019
Պատանի Ռոբերտ Բագրատյանը բուռն ծափահարություններ «քաղեց» The Show Must Go On-ի իր կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Պատանի երգիչ Ռոբերտ Բագրատյանի ելույթը «Ձայնը.Երեխաներ 6» շոուում հիացրել է ժյուրիին և հանդիսատեսին:
16:03
15 Մարտի 2019
ԱՄՆ-ի ամենահայտնի ջազ վոկալիստներից մեկը հանդես կգա Հայաստանում (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ-ի ամենահայտնի ջազ վոկալիստներից մեկը հանդես կգա Հայաստանում:
12:36
13 Մարտի 2019
Դավիթ Մանուկյանի երգը գլխավորել է Ռուսաստանի ամենահայտնի սոցցանցի հիթ–շքերթը (ՎԻԴԵՈ)
Դավիթ Մանուկյանի երգը գլխավորել է Ռուսաստանի ամենահայտնի սոցցանցի հիթ–շքերթը:
10:33
12 Մարտի 2019
«Խենթացնող էներգիա»` վիդեոարձագանքներ օգտատերերից` «Եվրատեսիլ 2019»–ի հայ մասնակցի երգին
Կիրակի օրը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգն ու տեսահոլովակը։
22:11
10 Մարտի 2019
Կայացավ Սրբուհի Սարգսյանի երգի և տեսահոլովակի պրեմիերան, որով Հայաստանը կներկայանա «Եվրատեսիլ 2019»–ին
Կայացավ Սրբուհի Սարգսյանի երգի և տեսահոլովակի պրեմիերան, որով Հայաստանը կներկայանա «Եվրատեսիլ 2019»–ին:
11:47
09 Մարտի 2019
Ալեքսանդրա Խարազյանի կատարումը ցնցել է «Ձայնը. երեխաներ» շոուի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Ալեքսանդրա Խարազյանի կատարումը ցնցել է «Ձայնը. երեխաներ» շոուի ժյուրիին։
22:23
06 Մարտի 2019
Մարկեսի սիրահարաներին. «Հարյուր տարվա մենությունը» կէկրանավորվի
Նախագծի գործադիր պրոդյուսերներն են լինելու Մարկեսի որդիները